Վերքերը դեռ չեն սպիացել. ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ 44-օրյա պատերազմի մասին

Վերքերը դեռ չեն սպիացել, բայց հնարավորություն կա՝ վերականգնելու անվտանգ, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասը:  Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով:

«Այսօր մեր մտքերը նրանց հետ են, ովքեր 44-օրյա պատերազմում և 30-ամյա հակամարտության ընթացքում կորցրել են իրենց մտերիմներին: Վերքերը դեռ չեն սպիացել, բայց հնարավորություն կա՝ վերականգնել անվտանգ, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասը»,-նշել է Կլաարը:

Նա շեշտել է, որ այդ նպատակին հասնելու համար ԵՄ -ն իր գործընկերների կողքին է:

Տեսանյութեր

Լրահոս