Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի արձանագրությունը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և նրա ադրբեջանցի գործընկեր Շահին Մուստաֆաևը ստորագրել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի արձանագրությունը։ Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Աստրախանում՝ միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստից հետո։ Երկու կողմերի պատվիրակությունների կազմում են եղել Ռուսաստանի և Ադրբեջանի նախարարությունների և գերատեսչությունների, մաքսային ծառայությունների և բանկային հատվածի ավելի քան 40 ներկայացուցիչներ։

Տեսանյութեր

Լրահոս