Խաբում ին, խաբում ին ու խաբում. Լևոն Ջավախյան

Լևոն Ջավախյանը գրում է, «ԽԱԲՈՒՄ ԻՆ, ԽԱԲՈԻՄ ԻՆ ՈՒ ԽԱԲՈՒՄ

Լրագրողը նիկոլին հարց է տալիս, մի ուրիշ լրագրող էլ արարատ միրզոյանին է հարց տալիս, թե Տրամպի միջնորդությամբ ձևավորված Զանգեզուրյան միջանցքում հայ մաքսավորը ադրբեջանական բեռները ստուգման ենթարկելու՞ է, թե՞ ոչ…

Խոսում են, խոսում, իբր պատասխանում են, խոսում են սահմանազատումից, սարից ու ձորից, բայց կոնկրետ հարցին չեն պատասխանում։

Ճիշտը Ալիևն է, որ ասում է, ադրբեջանցին, հետևապես նաև ադրբեջանական բեռները հայի երես չեն տեսնելու… Լսու՞մ եք, ասում ա, հայի երես չեն տեսնելու…

Էլ ու՞ր մնաց ինքնիշխանությունը, ամրագրված սահմանները, պետական սուվերենությունը…

Ո՞ւր, ու՞ր…

Ընդամենը հող ենք տալիս, հող, ուրիշ ոչինչ, տարածք` 42 կիլումետր երկարությամբ և 6 կիլոմետր լայնությամբ, առանց մի կրակոցի…

Փոխարենը մեզ թույլ կտան խաղաղ ապրելու, որ հնարավորություն ունենանք, ազատ ու անկախ լիզելու թուրքի ոտքերը…

31.8.25թ.»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031