Բաժիններ՝

Ռուսաստանի ՌԾՆ-ի և Հնդկաստանի ՌԾՆ-ի նավատորմի նավերը կանցկացնեն PASSEX զորավարժությունները

Ռուսաստանի ռազմածովային նավատորմի եւ Հնդկաստանի ռազմածովային նավատորմի նավերը կսկսեն PASSEX երկկողմ վարժանքները հնդկական Կոչին նավահանգստի շրջանում:

Այդ մասին հունվարի 13-ին հաղորդել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը:

Նախօրյակին Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) նավերի ջոկատը՝ «Վարյագ» գվարդիական հրթիռային հածանավի եւ «Ծովակալ Տրիբուց» մեծ հականավային նավի կազմով, պլանային մուտք կատարեց Կոչին նավահանգիստ (Հնդկաստանի Հանրապետություն):

«Հնդկական նավահանգստի ջրատարածք մուտք գործելու ժամանակաշրջանում պլանավորվել է համատեղ ռուս-հնդկական PASSEX ռազմածովային զորավարժությունների անցկացում, ինչպես նաեւ ջրի եւ վառելանյութի պաշարների համալրում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Պլանավորվում է, որ առաջադրված խնդիրները կատարելու ժամանակաշրջանում նավերը կմտնեն մի շարք պետությունների նավահանգիստներ, այդ թվում՝ Սեյշելյան կղզիների Հանրապետություն:

Նավերի մուտքը նվիրված է լինելու ռուսական նավատորմի զրահապատ տախտակամածով «Վարյագ»-ի՝ Սեյշելյան կղզիների Վիկտորիա նավահանգիստ այցելության 105-ամյակին:

Արշավի ժամանակաշրջանում կանցկացվեն պլանային, այդ թվում՝ միջազգային, զորավարժություններ՝ տարբեր շրջաններում մարտանավերի ջոկատների կազմով: Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի ջոկատը Վլադիվմստոկից հեռավոր արշավի էդուրս եկել Նոր 2022 թվականից մի քանի օր առաջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս