«Լաչինի միջանցքի բացման հավանականությունը կա, բայց կա նաև չբացվելու հավանականություն». Արման Եղոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նախ խուսափեց մեկնաբանել այս գիշեր տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՌԴ ներկայացուցչի ելույթը, ապա նաև ընդդիմադիր քաղաքաքական ուժերի հնչեցրած տեսակետները: Իսկ կոնկրետ դեպի Արցախ տանող  ճանապարհի փակման մասին էլ խոհափիլիսոփայական մեկնաբանություն տվեց՝ ասելով՝  ճանապարհները փակվում ու բացվում են ոչ թե մարդկանց ֆիզիկական ներկայությամբ, այլ քաղաքական հարաբերակցությամբ։

«Ասում եմ՝ մեկ խոսքը կարող էր բավարար լինել  այդ ճանապարհը բացելու համար, կամ մեկ լռությունը կարող է բավարար լինել ճանապարհը փակ պահելու համար։ Այստեղ ֆիզիկական ուժերի մասին չէ, երբ քաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխվում է, ֆիզիկական ուժերի հարաբերակցությունն էլ է փոխվում»:

Իշխանական թիմի պատգամավորը խուսափեց կանխատեսումներ անել, թե ի վերջո ճանապարհը կբացվի՞, և ե՞րբ կբացվի, որովհետև.

«Ես գնահատում եմ քաղաքական իրավիճակ, այլ ոչ թե իրադարձություն։ Բացելու հավանականությունը կա, բայց կա նաև չբացվելու հավանականությունը։ Կբացվի այն դեպքում, երբ փակողների պահանջներն իրականացվեն, կամ, երբ փակողները տեսնեն, որ իրենց պահանջներն իրականացնել չի ստացվում»,- Արման Եղոյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս