«Եթե դեռ մինչև 2000-ականների կեսը ֆրանսիացիները խուսափում էին զինել Ադրբեջանին, ապա վերջին տարիներին ճիշտ հակառակն է». Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Մեզանում Ֆրանսիայով հիացմունքի հերթական ալիքն է հասունանում, որը, բնականաբար, խիստ կազմակերպված է և անհրաժեշտ քաղաքական ուղերձներներ է պարունակում։

Հայաստանի համար փաստացի երբեք ոչ մի իրական քայլ չարած (իրական քայլ, այլ ոչ թե ոչինչ չասող հայտարարություն, մտահոգություն կամ այլ նմանատիպ հույզ առաջացնող քայլ) Ֆրանսիան այս նույն տարիներին սկսել է ռազմական բնույթի արտադրանք վաճառել Հայաստանի թշնամի Ադրբեջանին։

Այսպես, 2013-2019 թթ. Ֆրանսիան 148 մլն  եվրոյի  ռազմական բնույթի վաճառք է արտահանել Ադրբեջան։ Դրա մեծ մասը ընկնում է այն արբանյակային համակարգերին, որոնց շնորհիվ Ադրբեջանը Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում կարողանում էր լիարժեք դիտարկել մեր տարածքները։ Հայաստանը Ֆրանսիայից ստացել է 4500 եվրոյի ռազմամթերք։ Այսինքն՝ գրեթե ոչինչ։

Իմիջիայլոց, եթե դեռ մինչև 2000-ականների կեսը ֆրանսիացիները խուսափում էին զինել Ադրբեջանին, ապա վերջին տարիներին ճիշտ հակառակն է։ Միաժամանակ շատացել են հայերին ուղղված դրական կոչերը։ Ինչպես միշտ՝ մեզ բարի խոսքեր, Ադրբեջանին՝ իրական օգնություն»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031