Ադրբեջանը արհամարհում է միջազգային պարտավորությունները, քանի որ ԵՄ-ն շարունակում է նավթ և գազ գնել բռնապետությունից. Բաբայանի հոդվածը՝ Աթենքի «Տոն Սինդակտոն»-ում

Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և հումանիտար ճգնաժամի սպառնալիքը» վերնագրով հոդվածը, հրապարակված Աթենքի «Տոն Սինդակտոն» օրաթերթում:

Այս պահին սարսափելի հումանիտար ողբերգություն է ծավալվում. Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին կապող կենսական նշանակության ճանապարհի 19-օրյա շրջափակման պատճառով Արցախի 120.000 հայ բնակչությունը լիովին կտրվել է արտաքին աշխարհից՝ առանց սննդի, դեղորայքի և վառելիքի պաշարների։
Ադրբեջանի խաղաղության օրակարգը չունի վստահելի հիմքեր: Ադրբեջանը 1994 թվականից ի վեր խախտել է խաղաղության բոլոր համաձայնագրերը։

Այդուհանդերձ, Ադրբեջանը վստահեցնում է Արևմուտքին, որ ձգտում է խաղաղության: Այնինչ Genocide Observatory-ն ցեղասպանության սպառնալիքի մակարդակը բարձրացրել է 9-ի, իսկ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան հայտարարել է «Լեռնային Ղարաբաղի բնակչության ցեղասպանության ռիսկի գործոնների» մասին:

Ադրբեջանի իշխանության ներքո համակեցությունը ուղղակի ծիծաղելի առաջարկ չէ։

Դա խիստ անմարդկային է և անօրինական, ինչպես օրինակ մենք երբեք չէինք կարող պատկերացնել 125,000 հրեաների ենթարկումը նացիստական ​​ռեժիմի իշխանությանը:
Սա նաև միջազգային իրավունքի և մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է։ Սակայն Ադրբեջանը արհամարհում է միջազգային պարտավորությունները, քանի որ ԵՄ-ն իր էներգակիրների մատակարարման շրջանակն ընդլայնելու նպատակով շարունակում է նավթ և բնական գազ գնել բռնապետությունից:

Միջազգային հանրության կողմից անհրաժեշտ են վճռական և հստակ քայլեր՝ կանգնեցնելու վերահաս ցեղասպանությունը, դատապարտելու բռնապետին և պատժելու նրան այնպես, ինչպես արժանի են բռնապետերը։

Տեսանյութեր

Լրահոս