
Արցախցին ամուր ու անսասան կանգնած է իր հողին, և արդար է նրա պայքարը. Արայիկ Հարությունյան

Արցախցին ամուր ու անսասան կանգնած է իր հողին, և արդար է նրա պայքարը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 25-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաքից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին` այդպիսով արդեն երկու շաբաթ լիակատար շրջափակման մեջ թողնելով Արցախի Հանրապետությունը: