ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի կոչը արցախցիներին
Այսօր Արցախի ամբողջական շրջափակման 14-րդ օրն է։
Արցախի ժողովուրդը բոլոր շրջաններից բազմահազարանոց խմբերով շարժվում է դեպի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ՝ աշխարհին մեկ անգամ ևս ցույց տալու, որ թեկուզ խախտված է արցախցու խաղաղ գոյատևելու իրավունքը, արցախցին վճռական է՝ խաղաղություն և կայունություն կառուցելու իր կամքի մեջ։
Սիրելի’ հայրենակիցներ
Կոչս և հորդորս է բոլորին, նաև նրանց, ովքեր դեռևս հավաքին մասնակցելու որոշում չեն կայացրել, ժամը 14։00-ին լինել Վերածննդի հրապարակում։