Ջորջ Քլունիի հիմնադրամը Ռուսաստանում անցանկալի է ճանաչվել

ՌԴ գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Ռուսաստանում ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի հիմնադրամի գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել մեր երկրի տարածքում ԱՄՆ-ի Clooney Foundation for Justice («Քլունիի հանուն արդարության հիմնադրամ) արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպության գործունեությունը», – հայտնել են գլխավոր դատախազությունում։

Գերատեսչությունն այն կարծիքին է, որ հիմնադրամն «աջակցում է երկիրը լքած կեղծ հայրենասերներին, արգելված ծայրահեղական միավորումների և ահաբեկչական կազմակերպությունների մասնակիցներին»

։Clooney Foundation for Justice-ը հիմնադրվել է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի և նրա կնոջ՝ Ամալ Քլունիի կողմից, որն աշխատում է որպես փաստաբան։Ինչպես նշվում է հիմնադրամի կայքում, այն գործում է 40 երկրում՝ իրավական աջակցություն տրամադրելով մարդու իրավունքների խախտումների զոհերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031