
Հնդկաստանի ԱԳՆ-ն հաստատել է Մոդիի այցն Ուկրաինա

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի այցն Ուկրաինա։ ՏԱՍՍ-ի փոխամամբ՝ այս մասին ասված է երկրում հավատարմագրված լրագրողներին ուղարկված հաղորդագրության մեջ։
Այնտեղ նշված է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունն օգոստոսի 19-ին կանցկացնի հատուկ ճեպազրույց՝ «նվիրված վարչապետի այցերին Լեհաստան և Ուկրաինա»։ Ուղևորության ժամկետները չեն նշվում։Ավելի վաղ Հնդկաստանի զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են, որ Մոդին օգոստոսի վերջին կարող է այցելել Կիև։
NDTV հեռուստաալիքը նշել է, որ կառավարության ղեկավարի այցը պատրաստվում է օգոստոսի 23-ին։ Indian Express թերթը հայտնել է, որ վարչապետը կարող է մի քանի ժամով այցելել Ուկրաինա օգոստոսի 24-ին՝ երկրի Անկախության օրը։
Նախատեսվում է, որ Կիև այցից առաջ նա օգոստոսի 21-ին կայցելի Լեհաստան: