
Առանց բանակցությունների էսկալացիա կլինի, այն կավարտվի Ուկրաինայի կործանմամբ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե Կիևն ու Մոսկվան չնստեն բանակցությունների սեղանի շուրջ, ապա սրացում կլինի, որը կավարտվի Ուկրաինայի կործանմամբ։
«Պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել հարցերը։ Բայց եթե դա տեղի ունենա, ինչպես Կուրսկում, դա կլինի սրացում, որը կավարտվի Ուկրաինայի կործանմամբ», – ասել է Լուկաշենկոն «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Բելառուսի ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսվեն այնտեղ, որտեղ ավարտվել են Ստամբուլում։
«Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ և ավարտենք այս կռիվը. ո՛չ ուկրաինացիներին, ո՛չ ռուսներին, ո՛չ բելառուսներին դա պետք չէ… Մենք պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ, հարցն այն է, թե որտեղից է ճիշտ սկսել. այնտեղից, որտեղ մենք դադարեցինք Ստամբուլում»,- ասել է նա։
Մոսկվան բազմիցս նշել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն Կիևը օրենսդրական մակարդակով արգելք է դրել դրանց վրա։
Արևմուտքը Ռուսաստանին բանակցությունների կոչ է անում, ինչին Մոսկվան պատրաստակամություն է ցուցաբերում, իսկ Արևմուտքն անտեսում է երկխոսությունից Կիևի մշտական հրաժարումները։