
Թուրքիայի արևելքում 4.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Բինգյոլ (Բյուրակն) նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ինչպես հայտնում է Թուրքիայի կառավարությանը կից «Աղետների և արտակարգ իրվավիճակների վարչությունը» (AFAD) ցնցման էպիկենտրոնը եղել է Քարլըօվայի շրջանում:
Թուրքիայի Քանդիլի աստղադիտարանի և երկրաշարժերի հետազոտման ինստիտուտի տվյալներով սակայն, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.2 բալ, իսկ էպիկենտրոնը եղել է արևելյան մասում գտնվող Մուշի Վարթո նահանգում: