Բաժիններ՝

Ուկրաինայի ԱԳ նախարար Կուլեբան հրաժարական է տվել

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Գերագույն Ռադային հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկն իր Facebook-ի էջում։

«Ուկրաինայի Գերագույն Ռադան հրաժարականի դիմում է ստացել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայից։ Դիմումը կքննարկվի առաջիկա լիագումար նիստերից մեկի ժամանակ», – գրում է Ստեֆանչուկը։Նա իր գրառմանը կցել է նաև Կուլեբայի հրաժարականի դիմումը, որտեղ, սակայն, հրաժարականի պատճառները նշված չեն։

«ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը հաղորդում է, որ սեպտեմբերի 3-ին «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հայտնել էր, որ նախարարների կաբինետում կադրային վերադասավորումներ են նախատեսվում։ Իսկ խորհրդարանում «ՌԲԿ-Ուկրաինա»-ի մի քանի զրուցակիցներ հայտնել են, որ հնարավոր են վերադասավորումներ նաև նախագահի աշխատակազմում:

Երեկոյան տեսաուղերձի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել էր կադրային փոփոխությունների պատճառը՝ ասելով, որ հարկավոր է պետական ​​կառույցներն այնպես վերափոխել, որ դրանք հասնեն Ուկրաինային անհրաժեշտ բոլոր արդյունքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս