Բաժիններ՝

Պոլտավայում ՌԴ-ի հարվածների հետևանքով 41 մարդ զոհվել է, 180-ը՝ վիրավորվել. Զելենսկի

Ուկրաինայի կենտրոնական Պոլտավա քաղաքի վրա ռուսական ուժերի հարձակման հետևանքով 41 մարդ է զոհվել, 180-ից ավելի մարդ՝ վիրավորվել։ Այս մասիբ ուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նաև նշել է, որ ըստ նախնական տվյալների՝ քաղաքին հարվածել է երկու բալիստիկ հրթիռ։«Նրանք թիրախավորել են կրթական հաստատություն և մոտակա հիվանդանոցը՝ մասամբ ավերելով հեռահաղորդակցությունների ինստիտուտի մասնաշենքերից մեկը», – հայտնել է Զելենսկին՝ հավելելով, որ հարվածից հետո մարդիկ հայտնվել են փլատակներում։

Նա խոստացել է, որ հակառակորդը կվճարի այս հարձակման համար, և կրկին զենքեր է խնդրել դաշնակիցներից։

«Մենք շարունակում ենք կոչ անել աշխարհում բոլոր նրանց, ովքեր ի զորու են դադարեցնել այս ահաբեկչությունը՝ Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր և հրթիռներ են հարկավոր հիմա, ոչ թե պահեստում դրված։ Մեծ հեռահարության հարվածները, որոնք կարող են պաշտպանել մեզ ռուսական ահաբեկչությունից, անհրաժեշտ են հիմա, ոչ թե հետո։ Ամեն օրվա հետաձգումը, ցավոք, նշանակում է ավելի շատ զոհեր», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս