
Կյանքից հեռացել է միջուկային սուզանավերի գլխավոր կոնստրուկտոր Իգոր Սպասկին

98 տարեկան հասակում մահացել է ակադեմիկոս Իգոր Սպասկին, ով երկար ժամանակ աշխատել է որպես «Ռուբին» Ծովային ճարտարագիտության կենտրոնական նախագծային բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով նավաշինության ոլորտի աղբյուրին։
«Իգոր Դմիտրիևիչ Սպասկին մահացել է»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը ցավակցություն է հայտնել Սպասկու մահվան կապակցությամբ։
«Տասնամյակներ շարունակ Իգոր Դմիտրիևիչ Սպասկին ոչ միայն ստեղծեց սուզանավերի նոր սերունդներ, այլև պահպանեց համախոհների թիմը՝ նրանց փոխանցելով իր անգնահատելի փորձը», – նշել է նահանգապետ Բեգլովը։