
Ղազախստանում մեկնարկել է ՀԱՊԿ-ի փրկարարների «Ժայռ-2024» հատուկ վարժանքը

Ղազախստանի Ալմա Աթայի մարզում մեկնարկել է ՀԱՊԿ-ի փրկարարների հատուկ վարժանքը։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։ Ըստ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության՝ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների փրկարարական ստորաբաժանումների հետ անցկացվող հատուկ վարժանքների թեման երկրաշարժի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների վերացումն է:
Սեպտեմբերի 2-ից 3-ը ՀԱՊԿ-ի փրկարարները պլանավորված ուսումնական տեղամասերում վարժանքներ են անցկացրել` կատարելագործելու գործողությունները բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների վերացման ժամանակ:
Նախարարությունում նշել են, որ զինավարժարանի տարածքում մասնակիցների համար ստեղծել են վրանային ճամբար, դաշտային հիվանդանոց, սարքավորել ստացիոնար դիտահարթակ։ Բացի այդ, պատրաստվել են ուսումնական վայրեր ցուցադրական ելույթների համար։