Հարիսն ընտրողների աջակցության ցուցանիշով առաջ է անցել Թրամփից․ սոցհարցում

Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը հավանական ընտրողների շրջանում 2 տոկոսային կետով առաջ է անցել իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից, այս մասին է վկայում ABC News-ի և Ipsos-ի անցկացրած հարցման արդյունքը։

Հարցման համաձայն՝ հավանական ընտրողների 50%-ը կքվեարկեր Հարիսի օգտին, 48%-ը աջակցություն է հայտնում Թրամփին։ Այնուամենայնիվ, գրանցված ընտրողների շրջանում նույնպես պահպանվել է 2 տոկոսային կետով առաջընթաց, որոնցից 49%-ը պաշտպանել է դեմոկրատ թեկնածուին, իսկ 47%-ը՝ հանրապետական թեկնածուին:

Բացի այդ, հարցին, թե արդյոք Ամերիկայի «լավագույն ժամանակները» անցյալում են, թե դեռ առջևում են, Թրամփի կողմնակիցների 59%-ը պատասխանել է, որ դրանք եղել են, մինչդեռ Հարիսի կողմնակիցների 67%-ն ասել է, որ առջևում են:

Հարցումն անցկացվել է առցանց՝ անգլերեն և իսպաներեն, հոկտեմբերի 4-ից 8-ը։ Մասնակցել է 2,631 չափահաս:

Տեսանյութեր

Լրահոս