Կրեմլից հայտնել են, որ Գերմանիայից Շոլցի և Պուտինի միջև բանակցություններ կազմակերպելու առաջարկներ չեն եղել
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցներ անցկացնելու առաջարկներ չեն եղել, Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ։ Առաջարկներ չեն եղել։ Մենք բազմիցս ենք հայտարարել, որ Պուտինը բաց է շփումների համար»,- ասել է նա։
Այսպես է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել այն հարցին, թե արդյոք Բեռլինից ստացվել է Շոլցի և Պուտինի հեռախոսազրույցի առաջարկ։
Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն զրույցի ընդհանուր թեմա չունեն։ Ռուսաստանի և Գերմանիայի միջև հարաբերություններն այժմ գործնականում զրոյական են։