
Իրանը հայտարարել է, որ «կարմիր գծեր» չունի իր պաշտպանության հարցում

Իրանը հայտարարել է, որ «կարմիր գծեր» չունի իր պաշտպանության հարցում։ Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս մեկնաբանությունն արել է Իսրայելի պատասխանի հարվածի սպասման ֆոնին։
«Չնայած մենք վերջին օրերին մեծ ջանքեր ենք գործադրել մեր տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմը զսպելու համար, ես հստակ ասում եմ, որ մենք կարմիր գծեր չունենք մեր ժողովրդին և շահերը պաշտպանելու հարցում», – գրել է նախարար Արաղչին X-ում:
Հոկտեմբերի 1-ին Իրանը ավելի քան 180 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ Իսրայելի և Լիբանանում նրա աջակցած՝ «Հեզբոլա»-ի միջև սրված մարտերի ֆոնին:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իսրայելը կհարվածի Իրանին «մահացու, ճշգրիտ և անսպասելի» եղանակով: