Բայդենը մտադիր է հաջորդ շաբաթ այցելել Գերմանիա. Spiegel
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Գերմանիա, իսկ հոկտեմբերի 18-ին մտադիր է բանակցություններ վարել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին հայտնում է Spiegel ամսագիրը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ըստ աղբյուրի, Գերմանիայի կառավարությունն ու իրավապահ մարմիններն աշխատում են այցի ընթացքում անվտանգության ապահովման հայեցակարգի վրա։
Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ նախագահը որոշեց հետաձգել հոկտեմբերի 10-15-ը նախատեսված այցը Գերմանիա և Անգոլա՝ ԱՄՆ-ին մոտեցող գերհզոր «Միլթոն» փոթորկի պատճառով։ Այդ կապակցությամբ հոկտեմբերի 12-ին Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում նախատեսված Ուկրաինայի ռազմական օգնության կոնտակտային խմբի հանդիպումը չի կայացել։