Հյուսիսային Կորեայի գլխավոր շտաբը հրահանգել է լիարժեք կրակային պատրաստության բերել սահմանին գտնվող հրետանին
Կորեայի ժողովրդական բանակի (KPA) գլխավոր շտաբը հրամայել է սահմանային գծի մոտ գտնվող հրետանային կազմավորումները կրակային լիարժեք պատրաստության բերել։
Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
«ԿԺԴՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հրապարակել է Գլխավոր շտաբի նախնական օպերատիվ հրամանը, ըստ որի սահմանային գծի մոտ գտնվող հրետանային կազմավորումները և կրակային կարևոր առաքելություն իրականացնելու համար պատասխանատու ստորաբաժանումները պետք է ունենան կրակելու լիակատար պատրաստակամություն»։