Վրաստանում միջին աշխատավարձը 1767 լարի է
2023 թվականին Վրաստանում վարձու աշխատողների միջին ամսական աշխատավարձը կազմել է 1766,8 լարի (մոտ 650 դոլար), որը տարեկան աճ է 14,5 տոկոսով (223,8 լարի` մոտ 82 դոլար)։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալներով` միջին ամսական աշխատավարձը 2018-2023 թվականներին..
- 2018 թ.՝ 1068 լարի (մոտ 390 դոլար),
- 2019 թ.՝ 1129 լարի (մոտ 412 դոլար),
- 2020 թ.՝ 1191 լարի (մոտ 435 դոլար),
- 2021 թ.՝ 1305 լարի (մոտ 477 դոլար),
- 2022 թ.՝ 1543 լարի (մոտ 564 դոլար),
- 2023 թ.՝ 1767 լարի (մոտ 645 դոլար):
Ըստ գործունեության տեսակների՝ 2023 թվականին գրանցվել է համեմատաբար բարձր միջին աշխատավարձ հետևյալ ոլորտներում.
- տեղեկատվություն և հաղորդակցություն- 1960 լարի (մոտ 715 դոլար),
- պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն- 1878 լարի (մոտ 685 դոլար),
- շինարարություն- 1810 լարի (մոտ 660 դոլար),
- լեռնահանքային արդյունաբերություն և քարհանքերի վերամշակում- 1705 լարի (մոտ 623 դոլար),
- ֆինանսական և ապահովագրական գործունեություն- 1696 լարի (մոտ 619 դոլար)։