Բաժիններ՝

ԱՄՆ Պետդեպարտամենտը Մերձավոր Արևելքում ամերիկացիներին զգոնության կոչ է արել

ԱՄՆ Պետդեպարտամենտը Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել։

Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին անվտանգության իրավիճակը շարունակում է բարդ մնալ, և պահպանվում է անկանխատեսելի սրացման վտանգը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Ներկայումս Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում պահպանել զգոնություն, ուշադիր հետևել իրավիճակին, ինչպես նաև պատրաստ լինել ավիաչվերթների հնարավոր չեղարկումներին, օդային տարածքի ժամանակավոր փակմանը և երկաթուղային հաղորդակցության խափանումներին։

Մերձավոր Արևելքից դուրս գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տրվում վերանայել տարածաշրջան և տարածաշրջանով տարանցիկ ճանապարհորդելու իրենց ծրագրերը։ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից դուրս, նախկինում ենթարկվել են հարձակումների։ Իրանը և Իրանի աջակցությունը վայելող խմբավորումները կարող են հարձակումներ իրականացնել ԱՄՆ-ի և ամերիկացիների հետ առնչվող օբյեկտների դեմ աշխարհի տարբեր երկրներում»,- նշվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031