Զրոյացնել 3 նախագահների վաստակը կամ հավասարեցնել Հայաստանը կոտորողների հետ՝ աներևակայելի է, անհեթեթ ու անբարոյական. Վարուժան Գեղամյան

«Էդ մարդիկ` ՀՀ նախկին նախագահները, բոլոր իրենց սխալներով, մեր պետության վերնախավն են եղել, մեր հաղթանակների կերտողներն են եղել։ Եվ հիմա բերենք, ենթադրենք, տապալված տնտեսական կամ կրթական քաղաքականության պատճառով զրոյացնե՞նք նրանց ամբողջ վաստակը, կամ հավասարեցնենք Հայաստանը կոտորողների հե՞տ. դա աներևակայելի է, անհեթեթ ու անբարոյական է։ Հերի՛ք է քննարկել՝ նախկինները, սրանք-նրանք, չկա՛ տենց բան։ Դա հորինել են թյուրքերը։ Նախկինում էլ, 2018-ից առաջ, երբ մոնիթորինգ էի անում ադրբեջանական կայքերը, տեսնում էի քննադատություն Հայաստանի իշխանությունների նկատմամբ ու հետո նույն բանը տեսնում էի այն ժամանակվա ընդդիմության կողմից, ովքեր այսօր արդեն դե ֆակտո իշխանություն են»,- 168.am-ի եթերում Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Վերջինս հռետորական հարց ուղղեց՝ ո՞ր մի կառավարությունն է անթերի` Բայդենի՞, Ռուզվելտի՞, Մակրոնի՞, թե՞ Պուտինի։

«Պատկերացնո՞ւմ եք` ֆրանսիացին ասի՝ Մակրոնի քաղաքականության պատճառով թքած ունեմ Նապոլեոնի, Շառլ Դը Գոլի ձեռքբերումների վրա։ Եվ բոլորը, ովքեր ունեն խոսքի հնարավորություն, նրանց, ում տեսել եմ Մյուռոնօրհնության ժամանակ, պիտի ասեն` ժողովո՛ւրդ, սա թմրանյութ է, օփիումային պատերազմ, որ դուք քննարկեք ամեն ինչ, բացի մեր իրական 3 սպառնալիքներից` Թուրքիա, Ադրբեջան, Հայաստանի դե ֆակտո իշխանություն»,- ասաց թյուրքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031