Բուրկինա Ֆասոյում զինվորականները մեկ տարում երկրում երկրորդ հեղաշրջումն են իրականացրել: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Կապիտան Իբրահիմ Տրաորեն զինվորականների իր խմբի հետ տապալել է փոխգնդապետ Պոլ-Անրի Սանդաոգո Դամբուին, ով երկրում իշխանության էր եկել հունվարի 24-ին:
Թարթառի շրջանի գյուղերից մեկի տարածքում ականի պայթյունի հետեւանքով երկու մարդ է տուժել։
Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու Վաշինգտոնի փորձերը խելամիտ չեն, կարծում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին սրացումները, որոնք լայնամասշտաբ պատերազմի կարող են հանգեցնել՝ «ուշագրավ» էր ադրբեջանական կողմին հղվող մեղադրանքներով, թե Ադրբեջանն այդպիսով ցանկանում է ստանալ այդքան բաղձալի «Զանգեզուրի միջանցքը», ինչն ի սկզբանե անընդունելի է պաշտոնական Երևանի համար:
Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի պատվիրակությունները կարող են հանդիպել հոկտեմբերին ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շուրջ:
Չինական Sinovac կենսադեղագործական ընկերությունը ապագայի մեծ պլաններ ունի և շարունակելու է գործունեությունը վարակիչ հիվանդություններից պաշտպանող պատվաստանյութերի հետազոտության ու նորարարության ուղղությամբ:
Շվեդիայի Ազգային ռազմավարական արտադրանքի վերահսկողական տեսչությունը (ISP) հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ պաշտոնական Ստոկհոլմը վերացրել է 2019թ-ից ի վեր Թուրքիայի նկատմամբ սահմանված զենքի արտահանման էմբարգոն:
Թուրքիան չի կարող ճանաճել Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների և Զապորոժիեի ու Խերսոնի մարզերի՝ ՌԴ-ի կազմ մտնելու որոշումը։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կայքում։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը տոնում է հիմնադրման օրը:
Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու մասին պայմանագրերի ստորագրումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային ճանաչել նախկին սահմաններով։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ հունվարից Վրաստանում բոլոր թոշակառուների կենսաթոշակը կբարձրանա:
Թագուհու մահվան մասին նոր մանրամասներ են հայտնվել նրա մահվան վկայականի հրապարակումից հետո: Դրանից հետևում է, որ Եղիսաբեթ Երկրորդը մահացել է շոտլանդական Բալմորալ դղյակում սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15:10-ին: Մահն արձանագրել է նրա դեղագործ Դուգլաս Ջեյմս Ալան Գլասը։
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։
«ՌԴ քաղաքականությունը Հարավային Կովկասում պասիվ է, ավելի պասիվ, քան կարող էր լինել»,- այս մասին 168TV-ի հետ հարցազրույցում նշեց ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը դաշինքին արագ միանալու հայտ նախապատրաստելու մասին, ընդունել է դաշինքի անփոփոխ դիրքորոշումը յուրաքանչյուր երկրի՝ իր ուղին որոշելու իրավունքի և «բաց դռների» քաղաքականության վերաբերյալ, սակայն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ջանքերը կենտրոնացնելու Է Կիևին ինքնապաշտպանության հարցում օգնություն ցուցաբերելու վրա:
Մեր պետականությունն աննախադեպ փակուղային իրավիճակում է, ինչը, որքան էլ ասենք, թե հետևանք է նաև մեր հավաքական արատների, բայց փաստ է՝ սրա ամենամեծ պատճառն այս իշխանությունն է և նրա վարած քաղաքականությունը։
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է համաշխարհային պարենային անվտանգության հետ կապված իրադրության հետագա վատթարացում ՝ չնայած սննդամթերքի գների որոշակի կայունացմանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հայաստանում տեղակայված «Taco LLC» ընկերությունն ընդգրկվել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունների նոր ցանկում: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի ուղեկցությամբ ՀՀ ԱԳՆ այցելած Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) ելնելով հանրային բարձր հետաքրքրությունից, հրապարակել է Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան մուտք գործող քաղաքացիների տվյալները:
Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի միացումը Ռուսաստանին դատապարտել է նաև Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, երբ Ռուսաստանում ստորագրվել են երկրի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին փաստաթղթերը, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանյան մի շարք պաշտոնյաների նկատմամբ:
Ընդամենն ամիսներ առաջ, երբ թավշյա իշխանությունները խաղաղության խոստումները ժողովրդին մատուցում էին երկնային մանանայի անվան տակ, Սփյուռքին պարբերաբար հասկացնում էին, թե մանդատ չունեն իրենց անունից խոսելու, անգամ չէին վարանում արգելել Հայաստանի և Արցախի համար ահռելի ներդրում ունեցող սփյուռքահայ գործիչների մուտքը Հայաստան:
Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, սակայն չի քննարկի Ռուսաստանի կազմում ընդգրկված նոր տարածքների կարգավիճակը:
ԽՍՀՄ նախկին կուսակցական ղեկավարները, հակառակ մարդկանց մեծամասնության կամքին, փլուզել են Խորհրդային Միությունը, սակայն այսօրվա Ռուսաստանը չի ձգտում այն վերականգնել։Կրեմլում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Քիչ առաջ տեղի ունեցավ Դոնեցկի,Լուգանսկի,Զապորոժիեի ու Խերսոնի ՌԴ-ին միանալու պայմանագրերի ստորագրումը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդանը սեպտեմբերի 29-ին կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել Հարավային Կարոլինայի նահանգի իշխանություններին «Իեն» փոթորկի պատճառով:
Միավորված կոլեգիայի նիստի նախօրեին պատվիրակությունը ծանոթացել է Մոսկվայի տարածաշրջանային մաքսատան էլեկտրոնային հայտարարագրման կենտրոնի աշխատանքին, որտեղ մշակվում է ՌԴ հայտարարագրերի մինչև 20%-ը:
Հարավային Կորեայի իշխանությունները հաղորդել են, որ քննարկում են ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացման տարբերակներ այս շաբաթ հյուսիսկորեական հրթիռների արձակման կապակցությամբ:
Ռուսաստանի կազմում նոր տարածքներն ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրումից հետո Պուտինը կդիմի Սահմանադրական դատարան ՝ խնդրելով ստուգել պայմանագրերի համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը: