ԵՄ-ն պատրաստ է դիտարկել անօդաչու թռչող սարքերի բանակ ստեղծելու հարցը
ԵՄ-ն կարող է դիտարկել անօդաչու թռչող սարքերի բանակ ստեղծելու հարցը, եթե անդամ երկրները դա խնդրեն: Այս մասին RND խմբագրական ասոցիացիայի համար տված հարցազրույցում ասել է պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը։
«Մենք պետք է սերտորեն աշխատենք ՆԱՏՕ-ի հետ։ Անօդաչու թռչող սարքերի բանակի անհրաժեշտության մասին որոշումը պետք է կայացնի ՆԱՏՕ-ն։ Բայց ես արդեն տեսնում եմ, որ ԵՄ շատ երկրներ կարծում են, որ անօդաչու սարքերը շատ կարևոր են: Եթե անդամ երկրները դա խնդրեն, մենք կդիտարկենք առաջարկը»,- ասել է նա։
Քաղաքական գործիչը նշել է, որ անօդաչու թռչող սարքերն ունակ են փոխել ռազմական գործողությունների ողջ ընթացքը։
«Հետևաբար, երբ մեր զինվորականներն ասում են, որ մենք շտապ պետք է մեծացնենք ժամանակակից անօդաչու թռչող սարքերի և էլեկտրոնային պատերազմի սարքավորումների արտադրությունը, մենք պետք է դա անենք»,- եզրափակեց նա։