Բաժիններ՝

ՌԴ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան ATACMS հրթիռներով հարվածների

Ռուսաստանցի զինվորականները զանգվածային հարվածներ են հասցրել ուկրաինական կարևոր վառելիքային և էներգետիկ ենթակառուցվածքներին՝ ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերի կողմից ATACMS հրթիռներով Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա հարձակման։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ի պատասխան ամերիկյան հեռահար սպառազինությունների կիրառման՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը բարձր ճշգրտության հեռահար օդային և ծովային բազավորման միջոցներով, հարվածային անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի կարևոր վառելիքային և էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք ապահովում են ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունը», – հայտնել է գերատեսչությունը։

Ռուսաստանի ՊՆ-ն հավելել է, որ հարվածները հասել են իրենց նպատակին, բոլոր օբյեկտները խոցվել են։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանն արձակել է 93 հրթիռ և գրեթե 200 ԱԹՍ, ինչը դարձել է երկրի էներգետիկ ոլորտի վրա ամենամասշտաբային հարձակումներից մեկը։

«Մեզ հաջողվել է խոցել 81 հրթիռ, որոնցից 11 թևավոր հրթիռները խոցվել են մեր F-16-երի շնորհիվ», – ասել է Զելենսկին՝ արևմտյան դաշնակիցներին կրկին կոչ անելով Ուկրաինային տրամադրել ժամանակակից ՀՕՊ համակարգեր, մասնավորապես՝ Patriot-ներ։

Ուկրաինայում ռուսական հարվածների հետևանքով հոսանքազրկումներ են տեղի ունեցել։ «Ուկրէներգո»-ն հայտնել է, որ էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումներն ավելացել են։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ դեկտեմբերի 11-ին Ուկրաինայի զինված ուժերը 6 ATACMS հրթիռներով հարված են հասցրել Ռոստովի մարզի Տագանրոգի ռազմական օդանավակայանին, ինչի հետևանքով անձնակազմի շրջանում կան տուժածներ։ Մոսկվան խոստացել էր պատասխանել այս հարձակմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031