Հուլիսի 1-ից ավելացվում է զինվորական կենսաթոշակի հիմնական չափը
ՀՀ կառավարությունը որոշել է 2015թ. հուլիսի 1-ից.
– զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու հիմնական կենսաթոշակի չափը սահմանել 16 հազ. դր. (14 հազ. դր. փոխարեն), զինծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1500 դր. (1300 դր. փոխարեն),
– պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը. առաջին խմբի հաշմանդամի համար՝ 36 հազ. դր. (31 հազ. 500 դր. փոխարեն), երկրորդ խմբի հաշմանդամների համար՝ 26 հազ. դր. (23 հազ. 100 դր. փոխարեն), երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 18 հազ. դր (15 հազ. 750դր. փոխարեն),
– պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի մահացած(զոհված) զինծառայողի շարքային անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 24 հազ. դր., իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 80 հազ. դր. (21 հազ. և 70 հազ. դր. փոխարեն):
2015թ. հուլիսի 1-ից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի միջին չափը կավելանա 14 տոկոսով, սպայական անձնակազմի (ՀՀ բանակի) կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի միջին չափը՝ 14,4 տոկոսով և այլն: