ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մարտի 31-ին նամակով դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբահամյանին՝ ի պատասխան վարչապետի՝ ՀՅԴ-ին արված՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրվելու առաջարկության:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Բուկինիստ» ՍՊ ընկերությանը պատկանող գրախանութից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու համար։
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ համառորեն շարունակում են իրականության հետ որևէ առնչություն չունեցող ապատեղեկատվության տարածումը: Ավելին` իրականությանը չհամապատասխանող կեղծիքները երբեմն վերածվում են զավեշտի` հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում արձանագրված դեպքերի և պատահարների ստույգ տվյալները թաքցնելու և փաստերը խեղաթյուրելու Բաքվի քարոզչամեքենայի գործելաոճը վերագրվում է հայկական կողմին:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների մի շարք գյուղերի բնակիչների կողմից այսօր բարձրացված կաթի մթերման գների նվազեցման հետ կապված մտահոգությունների առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել «Աշտարակ կաթ», «Բանդիվան կաթ», «Իգիթ» ընկերությունների հետ առ այն, որ այդ ընկերությունները կշարունակեն գյուղացիական տնտեսություններից կաթ մթերել նախկին գներով:
Մարտի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը եղել է ՀՀ հյուսիսարևմտյան հատվածում տեղակայված զորամասերից մեկում: Աշխատանքային այցելության շրջանակում անցկացվել են պլանային ստուգումներ:
ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը, ժամկետները, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը հաստատելու և ՀՀ Նախագահի 1999թ. հուլիսի 23-ի ՆՀ-351 հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին:
Գյումրիում քաղաքացի Հրաչիկ Միրզոյանին կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կասկածյալն այսօր ձերբակալվել է։
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովը:
«Պետք է անել ամեն ինչ՝ դատապարտյալների խնդիրների լուծման, ՔԿ-ներում առկա պայմանների բարելավման և համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Այդ առումով, մեծապես կարևորում եմ պրոբացիոն ծառայության ներդրումը: Այս բարեփոխումը լինելու է մեր հետևողական ուշադրության կենտրոնում: Ակնկալում եմ, որ 2015 թվականը կլինի ձեռքբերումների տարի»,-ասել է վարչապետը:
«Ակնհայտ է, որ «Պատվո պահակ» հերթապահության մասնակիցների մոտ կա հուզմունք, պատմական հիշողություն և այստեղ կանգնելու հպարտություն: Այս նախաձեռնության մեջ մենք ներառել ենք ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցները: Այս տարի միայն մայրաքաղաքի դպրոցներն են մասնակցում, բայց ունենք հայտեր, որ մարզերից էլ մասնակցեն: Այնքան մեծ էր աջակցությունը, որ մեզ խնդրում են, որ ակցիան դեռ չմեկնարկած` այն դառնա ավանդական, և մենք ամեն տարի իրականացնենք այս միջոցառումը»:
«Ե՛վ Մայթ Աթոռը, և՛ ՀՀ ԿԳՆ-ն այս նախագծի հետ մեծ հույսեր են կապում: Մենք ակնկալում ենք, որ Մայթ Աթոռի հոգածության ներքո դպրոցը նոր շենքային պայմաններ ու տեխնիկական հագեցվածություն կստանա, ինչպես նաև նոր բովանդակություն՝ ապոհովելով կրթության ավելի բարձր որակ»
Կառավարությունը որոշում է կայացնելու 2015 թվականի ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015 թվականի ապրիլի 11-ը` շաբաթ օրը:
Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին դիմել է հարցումով, որով հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են դպրոցներն ապահովում իրենց գործունեությունը հրապարակային դարձնելու մասին օրենքի պահանջը:
Կայացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը
Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն: Շատ նմանություններ ունեն նաև մեր ժողովուրդների պատմական ճակատագրերը:
Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը: Նշենք, որ հիմնադրամն ստեղծվել է ՀՀ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի որոշմամբ՝ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միաձուլման ձևով վերակազմակերպելու միջոցով:
Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գիշերային ակումբի մոտ մի երիտասարդի ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։
Ֆրանկոֆոնիան հայ հասարակության մեջ արմատավորելու Հայաստանի ցանկությունը դրսևորվում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցով, որն ամեն տարի կազմակերպվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ, և դարձել է Հայաստանում ֆրանկոֆոն մշակույթին նվիրված կարևոր իրադարձություն:
Մարտի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության պատվիրակները՝ կազմակերպության ղեկավար Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին ընդունել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Կանադայի մասնաճյուղի ատենապետ Շահե Տանաչյանին եւ քարտուղար Հակոբ Արսլանյանին:
«Հիմնադրամը մտադիր է բարերարների հավաքածուն ներկայացնել հանրությանը՝ տարբեր ցուցադրությունների, այդ թվում՝ մարզերում կազմակերպվելիք ցուցահանդեսների միջոցով: Սա հավաքածուի մասը կազմող կտավների առաջին ցուցադրություն է եւ, կարծում ենք, հետաքրքիր կլինի ծանոթանալ խորհրդային արվեստի այս բավականին հետաքրքիր շրջանի գործերին: IDeA հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բարերարներ Ռուբեն Վարդանյանին, Վլադիմիր Ավետիսյանին եւ Վլադիմիր Նեկրասովին՝ այս գեղեցիկ նախաձեռնության իրագործման համար»,- նշեց Արմեն Գեւորգյանը:
ՀՅԴ-ն մշտապես հանդես է եկել սահմանադրական կարգը պահպանելու և այն իրականություն դարձնելու հետևողականությամբ, հետևաբար գնահատելի է սահմանադրական կարգի պահպանմանը հետևելու ու դրանով առաջնորդվելու Ձեր նպատակադրումը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքի առթիվ:
Այցելության ժամանակ ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավապաշտպաններին տրամադրվել էր հնարավորություն՝ ծանոթանալու Ադրբեջանի քաղաքացիներին պահելու պայմաններին. Ուսումնասիրվել են մեկուսարանները, սանիտար-հիգիենիկ պայմանները, ամենօրյա զբոսանքի հնարավորությունը, սնունդը, բժշկական սպասարկումը, ինչպես նաև լրատվական նյութերի և գրականության տրամադրումը:
«Մեզ համար կարևոր է, որ ԵՄ ծրագրերը որոշակի ազդեցություն ունենան բարձրագույն կրթության ոլորտում իրականցվող քաղաքականության վրա՝ առաջարկելով փորձագիտական հիմնավոր եզրակացություններ»
Մարտի 31-ի վաղ առավոտյան Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել 40-ամյա տղամարդու ինքնասպանության վերաբերյալ։
Քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: