Վերջերս Լոզանում մի քանի օր շարունակվող բանակցություններն ավարտվեցին Իրանի եւ «Վեցնյակի»՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության միջեւ համաձայնությամբ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի բացմանը, որը հիմնադրվել է ՀՀ կառավարության 2015 թ. փետրվարի 26-ի որոշմամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ և ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահներ Մարտին Սարգսյանը և Կառլեն Պետրոսյանը, կոմիտեի ղեկավար կազմը, համակարգի աշխատակիցներ, մասնագետներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Տավուշի մարզի Թեղուտ համայնք, որտեղ կառավարության ղեկավարի ներկայությամբ բացվել է տեղի նորակառույց մանկապարտեզը: Միջոցառմանը ներկա էին նաև Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալը, ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և այլք:
Հունվարի 1-ից Երևանի 4 և մարզային 2 բժշկական կենտրոններում մեկնարկել է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը։ Սուր, ծանր ինֆարկտի դեպքում, երբ առկա է մեր բնակչությանն արդեն քաջածանոթ ST-էլևացիա, անվճար` պետության կողմից երաշխավորված, տեղադրվում է ոչ դեղապատ մեկ ստենտ։
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին ստորագրել է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մաuին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները։
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ։
Զինված ուժերի հակաօդային պաշտպանության և ավիացիոն ստորաբաժանումներն այսօր ի զորու են դիմակայելու և հետ մղելու հակառակորդի օդային հարձակումները: Հայկական զինուժի հակաօդային պաշտպանության համակարգը օրնիբուն հսկում է ՀՀ օդային սահմանները:
Ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ու Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլ կազմակերպությունը կազմակերպել էին ազգային պատանեկան վեհաժողով սոցիալական ներառման թեմայով, որով եզրափակվում էր երկու ամիս տևողությամբ մի ծրագիր, որում ընդգրկված էին ավելի քան 1000 հայ դպրոցականներ: Վեհաժողովին մասնակցեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ կրթության նախարարության հանրակրթության վարչության պետի տեղակալ Նոննա Սահակյանը, բանախոսներ ԱՄՆ-ից և դպրոցականներ ու ուսուցիչներ Հայաստանի բոլոր ծայրերից:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 03.04.15թ. հրամանով կասեցվել են Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի լիազորությունները։
2015 թվականի ապրիլի 1-ին «Ալգա» իրավաբանական գրասենյակի ներկայացուցիչը սոցիալական ցանցում հանդես էր եկել հաղորդագրությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներին անհարկի «մեղադրելով» խախտումներ թույլ տալու մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ստացվել են նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մասնակցել է Ակադեմիայի 2014թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրու գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Վերջին 20 տարում Հայաստանում ձևավորվեց ու ամրապնդվեց քրեա-օլիգարխիկ համակարգը, ինչին որևէ ձևով չի նպաստել և չի խանգարել 1995թ. ընդունված և 2005թ. Ռ.Քոչարյանի կողմից ուրվականների հանրաքվեով փոփոխված Սահմանադրությունը:
Վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից խորին ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հանձնարարել է հետեւողական լինել, որպեսզի Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու ժամանակ կառավարության առաջարկներն ու կարծիքն անպայման հաշվի առնվեն:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ուսումնական քարտեզների ձևավորման և կազմման աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարությունը այսօր վերաբաշխում է կատարել 2015թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ
«Հաշվի առնելով ադրբեջանցի մարզիկ Բախտիյար Աբասսովի՝ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության 90 կգ քաշային կարգում պարգևատրման արարողության ընթացքում, ՀՀ օրհներգը հնչելիս կքանստելու գործողությունը ադրբեջանական սպորտի պատասխանատուների կողմից որևէ կերպ չդատապարտելու փաստը, ավելին՝ արարքը լրատվամիջոցներով «հերոսություն» ներկայացնելու և մրցավայրում՝ մարզիկի, հավաքականի ավագ մարզչի և ՌԴ-ում Ադրբեջանի փոխդեսպանի ներողություն խնդրելու իրողությունը հերքելու և «հայկական հերթական սուտ» որակելու փորձերը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտարարում է, որ նշված մարզիկի արարքը ոչ միայն մարզական էթիկայի կանոնների խախտում է, այլև՝ քաղաքական, ազգային հակակրանքի ու թշնամանքի դրսևորում…»:
Օրեցօր ազգային բանակը համալրվում է նոր, ավելի որակյալ ու ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով՝ բացառիկ մակարդակի վրա դնելով ՀՀ պաշտպանական կարողությունները:
Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամական ակունքները վաղեմի են’ հիմքերն էլ՝ ամուր։ Համոզված եմ, որ ընդհանուր ջանքերով և սերտ համագործակցությամբ, մենք կարող ենք ապահովել մեր եղբայրական երկու պետությունների կայուն և բարեկեցիկ ապագան: Վստահ եմ՝ մենք դեռ միասին հազարամյակների պատմություն ենք կերտելու:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ղեկավար Դևիդ Դոուլիի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Օխոտի ծովում խորտակված «Դալնի Վոստոկ» ձկնորսանավի նավաստիների ողբերգական մահվան կապակցությամբ:
Համաձայն հանձնարարականի՝ Թուրքիայից և Պակիստանից ներմուծվող թարմ և թարմ սառեցված մրգերը և բանջարաբոստանային կուլտուրաները, բացի բուսասանիտարական հսկողությունից, կենթարկվեն նաև թունավոր տարրերի, նիտրատների և պեստիցիդների նկատմամբ լաբորատոր փորձաքննության: Անհամապատասխանության դեպքում բեռների ներկրումը հանրապետություն կարգելվի:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկների պետերին հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը քրեակատարողական հիմնարկներ բերվող դեղորայքի ընդունումը, հաշվառումը և հանձնումը իրականացնելու ուղղությամբ՝ սահմանելով գործընթացին համապատասխան լրացուցիչ պարտավորություններ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ այժմ հանրապետությունում միջին հաշվով արտադրվում է օրական շուրջ 960 հազար հավկիթ, ինչը լիովին բավարար է Սուրբ Հարության տոնի նախաշեմին սպառողներին տեղական արտադրության հավկիթով ապահովելու համար:
Հիվանդության պատճառներն ամբողջ աշխարհում հայտնի չեն, իսկ դրա ծագումնաբանության մեջ նշվում են 9 հնարավոր պատճառ, որոնցից են գենետիկական գործոնը, թունավորումը քիմիական նյութերով կամ ծանր մետաղներով, սննդային կամ աուտոիմուն գործոնները և այլն:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ Կիպրոսի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ:
Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մահակներով եւ կռփազենքերով երեք անձի մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։