Դեկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի են ունեցել զինված բախումներ, որոնց ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 19000 կրակոց:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունները ետ մղելիս մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանի հարազատներին և կիսում է ծանր կորստյան վիշտը:
Դեկտեմբերի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 19.12.2015թ.-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Գրիգորի Շիրխանյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են պաշտպանության և հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ), ետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ցավոք, պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանը:
Մեր նորագույն պատմության մեջ դուք նշանակալի ներդրում ունեք հայոց պետականության հիմքերի ամրապնդման գործում: Հատկապես այսօրվա արտաքին մարտահրավերների պայմաններում, երբ բարդացել է պետության և հասարակության խաղաղ ու անվտանգ զարգացման ապահովումը, դուք մշտապես աչքի եք ընկնում պատասխանատվության մեծ զգացումով և նվիրվածությամբ:
Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված հավաստի տվյալների, ավելի ուշ հայտնի է դարձել, որ միայն Թալիշի ուղղությամբ ադրբեջանական կողմն առնվազն տվել է 3 զոհ և վիրավորներ, որոնցից մեկը գտնվում է մահամերձ վիճակում: Ըստ ՊԲ նույն աղբյուրների, ադրբեջանական զինուժը կորուստներ է կրել նաև հարավային ուղղությամբ՝ տալով 2 զոհ և վիրավորներ:
Այս իրավիճակում հրամայական են դարձել լարվածության նվազեցմանն ուղղված հստակ քայլերը՝ եռանախագահների կողմից առաջարկվող՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական առաքելության ամրապնդումը, նրա դաշտային օգնականների թվի ավելացումը։ Ակնկալում ենք, որ համանախագահ երկրները գործնական քայլեր կձեռնարկեն այս ուղղությամբ։
«Ավտոմեքենաների 30 տոկոսը բացահայտվել է մաքսատան կողմից պարբերաբար իրականացվող ստուգայցերի ընթացքում: Ներկայում ուժեղացված աշխատանքներ են տարվում իրավախախում թույլ տված ևս 150 ավտոմեքենաների հայտնաբերման ուղղությամբ»:
ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում: Նախարարության վարչական համալիրում կայացած խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետը, պաշտպանության և ֆինանսների նախարարները, այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև պաշտպանության նախարարության ղեկավարությունը և Զինված ուժերի հրամանատարական կազմը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Վռամ աբեղա Ղազարյանը, ազատվելով Գուգարաց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմում՝ ընդ իշխանությամբ թեմակալ առաջնորդի:
Բացի դիվերսիոն գործողություններից, դեկտեմբերի 17-ին և լույս 18-ի գիշերը հակառակորդը տարբեր զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
2015 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ շարքայիններ Աղասի Արսենի Գրիգորյանը և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը: Հրազենային վիրավորումներ են ստացել և զինվորական հոսպիտալ տեղափոխվել մի շարք զինծառայողներ, որոնց վիճակը գնահատվում է ծանր:
Զինվորական քննչական գլխավոր վարչության Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ավագ լեյտենանտ Գոռ Օհանյանի մահվան հանգամանքները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիին:
Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը` հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով` դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների:
Անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ նախարարը Երևանում կառուցողական և արդյունավետ հանդիպումներ կունենա՝ նոր խթան հաղորդելով երկու բարեկամ երկրների փոխգործակցությանը պաշտպանական ոլորտում, որը ավանդաբար հանդիսանում է հայ-հունական միջպետական հարաբերությունների կարևորագույն հենասյուներից մեկը:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացրած նշանակալի բարեգործության համար «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի պատվավոր նախագահ, բարերար Գաբրիել Չենբերջյանը:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների:
Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն՝ Բեռն, որտեղ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Պետական կրթական քաղաքականության սկզբունքները՝ հավատարմագրային գործընթացի ներդրում, որակի վերահսկողության մեխանիզմների ձևավորում, ներքին և արտաքին աուդիտի իրականացում, հենց այդ նպատակին պետք է ծառայեն: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում կրթության ոլորտում ավելի բարենպաստ մրցակցային միջավայր ստեղծելու ուղղությամբ, որպեսզի թե´ պետական, թե´ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները կարողանան ավելի որակյալ ծառայություններ մատուցել», – եզրափակել է կառավարության ղեկավարը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է «Հայաստանի ուղևորափոխադրումների կազմակերպում», «Անհատ տաքսիների վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն», «Աջակցություն տաքսի սերվիզներին», «Հայաստանի փոխադրողների միություն» և «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագրեր «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգեւատրելու մասին:
Խոսելով նոր Ընտրական օրենսգրքի մասին՝ վարչապետը տեղեկացրել է, որ դրա մշակման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում: Կառավարության ղեկավարը կարևորել է օրենսգրքի մշակման ուղղությամբ քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների հետ սերտ փոխգործակցությունը, ներկայացվելիք առաջարկությունների քննարկումն ու դրանց ընդգրկումը ընդունվելիք օրենսգրքում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Ամիրյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015թ. նոյեմբերի 26-ի ՆԿ-183-Ա կարգադրությամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Պետական պատվերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմակերպումը և քաղաքացիների հերթագրումը կանոնակարգվում են ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ: