ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ իր հերթին կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ հաստատված արդյունավետ համագործակցության արդյունքներից, նկատել է, որ սա ևս մեկ կարևոր քայլ է բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ուղղությամբ:
Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ առողջապահության նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակի առողջության կենտրոն են հոսպիտալացվում Վահան գյուղի տարբեր տարիքի բնակիչներ:
Եթե «Ալյանս» կուսակցությունն ու Տիգրան Ուրիխանյանը անձամբ բոլորի աչքի առաջ պայքար են ծավալում իշխանությունների վարած կուրսի դեմ, երկրում տեղի ունեցող առանձին վերցված և ընդհանուր բոլոր ապօրինությունների, լկտիության, գողության ու թալանի դեմ և այդ ժամանակ ինչ-որ մեկը անձնական վիրավորանք է հասցնում Ուրիխանյանին ու փորձում վարկաբեկել «Ալյանսին», ուրեմն պարզ է չէ` ում է դա ձեռնտու և ում պատվերն է: Խոսքը այս պահին գնում է իբր քաղաքագետ ժամանակին «կոոպերատիվ» ընդդիմադիր աշխատած Հմայակ Հովհաննիսյանի մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`Տաշիր-Ստեփանավան ճանապարհին 7 երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի բնակչի մահվան պատճառները։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է օտարերկրյա քաղաքացու` Երևանում վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հետ:
ԼՂՀ Ստեփանակերտի «Շտապօգնության կայան»-ը հագեցած է բժշկական պարագաներով, սարքավորումներով, շտապօգնության 3 սանիտարական նոր մեքենաներով:
Հունիսի 3-ին՝ ժամը 23։45-ի սահմաններում, աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին, Լոռու մարզային վարչության երկու քննիչ Ստեփանավանի Բաղրամյան և Մեղապարտ փողոցների խաչմերուկում նկատել են վիճաբանող և միմյանց քաշքշող մոտ 20-30 անձանց:
Փարիզում ընթացող ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության նախարար Նաժատ Վալո-Բելկասեմի հանդիպումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ Տարոն Թադևոսյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ քաղաքացի, 1972թ. ծնված Ա.Առաքելյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել առերևույթ հանցագործություն կատարած անձին։
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, կարևորել է հարկային օրենսդրության բարեփոխումը տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման տեսանկյունից և հանձնարարել շահագրգիռ գերատեսչություններին՝ շարունակել համատեղ աշխատել ՀՀ հարկային օրենսգրքի մշակման շուրջ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Շտաբային մարզումների ընթացքում տարբեր օղակի հրամանատարները, մարտավարական անընդհատ փոփոխվող իրավիճակների վերաբերյալ, զեկուցել են իրենց ընդունած որոշման մասին:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բերքահավաքի ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում պետք է համակարգված աշխատանք կազմակերպել` բերքը հրդեհներից ու մկնանման կրծողներից պաշտպանելու և անկորուստ հավաքելու համար: Կառավարության ղեկավարը հանձնարարել է հատկապես Մարտունու և Հադրութի շրջաններում բերքահավաքը սկսել այն դաշտերից, որտեղ արդեն երևում են մկնանման կրծողներ:
Փարիզում մեկնարկել է ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովը, որին մասնակցում են 44 երկրների պատվիրակություններ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Հունիսի 1-ին Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի մայրաքաղաք Էրֆուրտի քաղաքապետարանի պատմական սրահում տեղի ունեցավ «Հայաստան. երկիր Եվրոպայի սահմանագծում» խորագրով միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառումը կազմակերպվել էր «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Թյուրինգիայի մասնաճյուղի, Հայ-գերմանական ընկերակցության և Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Կառլեն Պետրոսյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից` իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
«ՄԱԿ-ի համակարգի մասնագիտացված կառույցների հիմնական առավելությունը` դրանց ապաքաղաքական, մասնագիտացված գործունեությունն է: Չափազանց կարևոր է պահպանել այդ ապաքաղաքական մոտեցումը և առկա խնդիրների լուծումներ փնտրել մասնագիտական փորձագիտական դաշտում»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն. Սերժ Սարգսյանը Կաննում ներկա կգտնվի «Միդեմ» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնին, որտեղ Հայաստանն այս տարի մասնակցում է պատվավոր հյուրի կարգավիճակով:
Նոր որոշումը թելադրված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներով:
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և ևս վեց օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ըստ քննչական ենթակայության քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հունիսի 3-ին ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը ընդունեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության պատվիրակությանը
Հունիսի 4-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնեց Ս. Հովհաննես Կարապետի, Ս. Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը համընկնում է նաև Էջմիածնի Ս. Շողակաթ վանքի ուխտի օրվա հետ:
Նիստում քննարկվել և հաստատվել են հիմնադրամի 2015 թ. բյուջեն և «ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող ֆինանսական միջոցների տրամադրման» կարգը:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է, թե երբ է շահագործման հանձնվելու կառավարական նոր մասնաշենքը:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 29-ին դատական նիստի ընթացքում օրենքով սահմանված իր լիազորություներն իրականացնող մեղադրողի նկատմամբ ամբաստանյալի կողմից խուլիգանական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու և սպառնալիքներ տալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: