
Սերժ Սարգսյանը հետևել է շախմատի Հայաստանի առաջնության ընթացքին

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, հետևել ս.թ. հունվարի 11-24-ը անցկացվող Հայաստանի տղամարդկանց 76-րդ և կանանց 71-րդ առաջնությունների ընթացքին:
Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով, տղամարդկանց առաջնությունը` 11, կանանցը` 9 տուրերով: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 12 շախմատիստ, այդ թվում` 9 գրոսմայստեր, 2 միջազգային վարպետ, իսկ կանանց մրցաշարին՝ 10 շախմատիստուհի, այդ թվում` 3 միջազգային վարպետ: Մրցաշարերի հաղթողները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմեր: