Սեյրան Օհանյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Ձմեռային զորակոչի ընթացքը և իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու, նորակոչիկներին խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ ծառայություն մաղթելու նպատակով հունվարի 9-ին Հանրապետական կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Զրուցելով նորակոչիկների ծնողների ու հարազատների հետ՝ Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ հայկական զինուժն ամեն օր գերազանց հանձնում է իր առջև դրված քննությունը, ինչն իհարկե բանակի ղեկավարության և հրամանատարության հետևողական աշխատանքի, հայ զինվորների բարեխիղճ ծառայության և հասարակության միակամ աջակցության արդյունքն է: Պաշտպանության նախարարը փաստել է, որ զորակոչ առ զորակոչ արվում է ամենայն հնարավորը՝ համապետական նշանակության այս կարևոր գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու, զորակոչի թափանցիկությունն ապահովելու ուղղությամբ:

9196

9197

Հավաքակայանում պաշտպանության նախարարը զրուցել է նաև նորակոչիկների հետ, հետաքրքրվել ազգային բանակ զորակոչվող երիտասարդների մասնագիտական ու կրթական ունակություններով:

9198

9199

Սեյրան Օհանյանը տղաներին հորդորել է գիտակցաբար մոտենալ զինվորական ծառայությանը, լսել հրամանատարներին և անվերապահորեն կատարել նրանց ցուցումները, քանի որ դա է հայրենյաց պաշտպանի մասնագիտությանը վարժ տիրապետելու և արժանապատվորեն ծառայելու գլխավոր բաղադրիչը:

9200

9202

9203

Հաշվի առնելով այս օրերի եղանակային անբարենանպաստ պայմանները՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ձեռնարկվել են բոլոր միջոցառումները՝ նորակոչիկների տեղափոխումը զորամասեր անվտանգ իրականացնելու նպատակով:

9205

9206

9207

9209

 

Տեսանյութեր

Լրահոս