Հարգելի Կարեն Վիլհելմի, Խնդրում եմ ընդունել իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր գործունեությունն այս բարձր պաշտոնում կնպաստի ուզբեկա-հայկական հարաբերությունների հետագա զարգացմանն՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:
ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ին Նյու Յորքի հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններից մեկում՝ Արտաքին հարաբերությունների խորհրդում, հանդիպում ունեցավ ամերիկյան առաջատար վերլուծաբանների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատեց Եվրոպական միության լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։
Սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եվրոմոթորս» ընկերություն, որտեղ ներկա է գտնվել «ԲՄՎ, Մինի և Ռոլլս-Ռոյս» ցուցասրահի բացման արարողությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սեպտեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող Համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին՝ հայազգի ճանաչված գիտնականների ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ճապոնիայից, Դանիայից, Գերմանիայից, Իսպանիայից և մի շարք այլ երկրներից:
Մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքով ապաքրեականացվել են ապրանքների մաքսանենգությունը և ոչ խոշոր չափերով արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դրույթները:
Բոլոր գերատեսչությունների հետ 2017 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկման արդյունքում փաստաթուղթը բերվելու է ամբողջական տեսքի և ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողով:
«Պետք է ուսումնասիրել, թե որոնք են մեր թիրախային կետերը, որ ոլորտները մենք կարող ենք զարգացն ել, որոնք են մեր նեղ տեղերը, որ խանգարում են, որպեսզի բիզնեսն այդտեղ զարգանա: Պետք է լինել մաքսիմալ բաց և հասանելի թե՛ գյուղացու, թե՛ ոլորտի գործարարի համար», – ասել է վարչապետը։
ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի օրը` սեպտեմբերի 21-ին, Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբելայի նիստը նախագահեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։
Սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և սեպտեմբերի 21-ի տոնական օրը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մաքեյբը նշել է, որ հայ ֆուտբոլիստը բանակցություններ է վարում «Սպարտակի» հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել «Անկախության սերունդ» խորագրով տոնական համերգին: Հանրապետության Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:
Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:
Մարզահամերգային համալիրում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգի ընթացքում ունեցած ելույթում ՀՀ Նախագահը նշեց, որ քառորդ դարի ընթացքում ամեն ինչ արվել է միասին, իսկ վաղն ավելին է արվելու:
Հայաստանի անկախ պետականության քառորդարյա հոբելյանը հայ ժողովուրդը նշում է բաց ճակատով՝ անցնելով դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ:
Հայաստանը բարեփոխումների նոր արագացված փուլ է մտել:
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Հայաստան ժամանած սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ և եղբայրական հայ ժողովրդին մաղթել խաղաղություն ու բարեկեցություն:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է մերժում է իրականացնել գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջընթացի նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանի ՌԴ գործողման ծախսերը կկատարվեն ՀՀ բյուջեիմիջոցների հաշվին։
Նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարները Երեւանի Հանրապետության հրապարակում ներկա են գտնվել Անկախության տոնի զորահանդեսին:
Ազատությունն ու անկախությունը պաշտպանության կարիք ունեն ոչ միայն արտաքին սպառնալիքներից: Մեր քաղաքացիները ևս պետք է ազատ լինեն, որովհետև ազատ մարդն ու ազատ հասարակությունն անհամեմատ ավելի արդյունավետ են գործում: Մենք կարող ենք և պետք է շարունակենք կառուցել արդյունավետ երկիր, որը կպաշտպանի ազատ քաղաքացուն և ազատ հասարակությանը: Անազատ մարդիկ տեսականորեն կարող են ստեղծել շատ բան, բայց ոչ երջանկություն:
Այսօր նշում ենք մեր հայրենիքի կարևորագույն պետական տոնը: Տոն, որը խորհրդանշում է ազատ ու անկախ ապրելու մեր դարավոր կամքն ու նպատակը։ Անկախ պետականության քսանհինգամյակին նախորդող ամիսներին մեր երկրին բաժին ընկան լրջագույն մարտահրավերներ, որոնք մեր ժողովուրդը հաղթահարեց իրեն բնորոշ արժանապատվությամբ։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Մեր համազգային երազանքն իրականություն դարձավ 1991 թվականի սեպտեմբերին, երբ հայկական հինավուրց հողի վրա հռչակվեցին երկու անկախ հանրապետություններ:
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին մեր ընդհանուր նպատակներին աջակից լինելու համար, մասնավորապես՝ սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու և գլոբալ խաղաղապահ գործողություններում ու միջուկային անվտանգության ասպարեզում ունեցած ներդրումների համար:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին, Վարշավայում մեկնարկած «Ընտրական գնահատմանը և առաջարկություններին հաջորդող զարգացումները» խորագրով միջոցառմանը ներկայացրել է հայաստանյան ընտրական գործընթացի վերջին զարգացումները:
Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ այսօր երեկոյան Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի մասնակցությամբ կատարված Հանրապետական մաղթանքին: