Սեպտեմբերի 4-9-ը Մոսկվայում առաջին անգամ անցկացվել է Մեգապոլիսների օլիմպիադան` «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» և «Քիմիա» առարկաների գծով։ Միջազգային առարկայական օլիմպիադային մասնակցել են 18 երկրների 22 քաղաքների 14-18 տարեկան աշակերտները, որոնց թվում էր նաև Երևանի թիմը։ Հայկական թիմը կազմված էր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և Քվանտ վարժարանի 8 աշակերտներից` Բիլոր Կուրղինյանի և Դավիթ Մինասյանի ղեկավարությամբ:
Գալուստ Սահակյանը նշել է, որ ՀՀ Սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է, որից բխում են մյուս օրենքները եւ Ազգային ժողովն իր նիստերը վարում է ըստ սահմանադրական դրույթների:
Սեպտեմբերի 8-ից 11-ը աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խնդրանքով Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է ապրիլին ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված դաժանությունների վերաբերյալ փաստահավաք աշխատանքի ընթացիկ արդյունքները։
Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հրավերով ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը 2016 թվականի սեպտեմբերի 12-ից 14-ը կգտնվի Վրաստանում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր Կարեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 45 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 750 կրակոց:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս եւ հանդիպել ս. թ. ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով իրենց տները լքած ու այնտեղ հաստատված թալիշցիների հետ:
Սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց
Սեպտեմբերի 10-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդիպել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի և խորհրդի մի շարք անդամների հետ:
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 10-ին հյուրընկալվել են 2016 օլիմպիական խաղերում հաղթանակներ կերտած և մրցանակային տեղեր զբաղեցրած Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներն ու նրանց մարզիչները:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության առողջապահությունը՝ 25 տարեկան» խորագրով տոնական միջոցառումը։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ԱՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 9-ին անցկացվել է նախազորակոչային տարիքի երիտասարդների, զինակոչիկների և զինծառայողների շրջանում ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերլուծման և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նվիրված սե մինար-քննարկում:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը:
Դավիթ Փախչանյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Բարտոշ Կովնացկու հետ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ մատուցված հանրապետական մաղթանքին:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 9-ին ստորագրել է հրամանագիր Սերժիկ Ավետիսյանին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Եղել և մնում ենք համոզված կողմնակիցը համակարգային և արմատական փոփոխությունների և ,հատկապես, նոր սկզբի ու վերածննդի, որը ենթադրում է ադիոզ և կոռուպացված պաշտոնյանների հրաժարական, համազգային առաջընթացը երաշխավորող զարգացման համապարփակ և իրատեսական ծրագիր և ի վերջո՝ արդյունքին միտված պատասխանատու քաղաքականություն բոլոր ոլոլորտներում:
Կողմերը կարեւորել են Միջխորհրդարանական միությունում միմյանց սատարելու անհրաժեշտությունը: Հայկական պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել հետայսու եւս նպաստելու երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
Շտաբային մարզումները ղեկավարել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել է Լոնդոնում անցկացվող ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով պաշտպանության նախարարների հանդիպմանը:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրավերով աշխատանքային այցով Արցախ է մեկնում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության և Արագ արձագանքման վարչության մասնագետները 2016 թվականի սեպտեմբերի 7-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
2014 թ. մայիսին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ես հատուկ շեշտադրեցի հանրային մտահոգություններին ականջալուր լինելու և համագործակցության վերաբերյալ իմ համոզմունքը: Իմ ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում ես պայքարել եմ քաղաքական անջրպետների դեմ` աշխատելով համագործակցության կամուրջների կայացման համար:
Սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 330 կրակոց: