Սոսյուն Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական օժանդակության գործիք է, որը նպատակ ունի աջակցել գործընկեր երկրներին
Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության ապահովման ջանքերի համատեքստում, բարձր ենք գնահատում կոնգրեսականներ Էդ Ռոյսի ու Էլիոթ Էնգելի առաջարկները, որոնք անցած տարի, շուրջ 80 կոնգրեսականների ստորագրությամբ, ներկայացվեցին ԱՄՆ վարչակազմին:
Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցի կապակցությամբ` Արցախի Հանրապետության Նախագահ ԲակոՍահակյանը դեկտեմբերի 7-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց:
Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն հյուրընկալել է քաղաքացի Սաթենիկ Թելֆեջյանին, ով ցանկություն է հայտնել Խարբերդ համայնքում եղբորից ժառանգություն ստացած 31,7 հա հողատարածքը նվիրաբերության կարգով փոխանցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Խարբերդի մասնագիտացված մանկատանը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած կամավորական ջոկատների հրամանատարներին:
Դեսպան Նովակովսկին իր հերթին կարևորել է հայ-լեհական համագործակցությունը պաշտպանական բնագավառում և հայտնել է համագործակցությունն ակտիվացնելու լեհական կողմի պատրաստակամությունը:
«Պետական ծառայության համակարգի կատարելագործումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և շարունակում է մնալ պետության առաջնահերթ խնդիրներից մեկը: Կարծում եմ, այժմ ճիշտ ժամանակն է, որպեսզի մենք փորձենք այս համակարգն էլ զարգացնել՝ կիրառելով նոր մոդել»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շավքաթ Միրզիյոևին՝ Ուզբեկստանի Հանրապետության Նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, մաղթել նրան հաջողություններ պետական բարձր պաշտոնում, իսկ Ուզբեկստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 6-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է մեր հանրապետությունում գտնվող մի խումբ ավստրիացի անոթաբանների:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Աշոտ Հարությունյանը նշանակվել է Գյուղատնտեսության նախարարի տեղակալ։
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչալրջության շնորհիվ կանխվել է փախուստի փորձ: Վերջիններս հերթական զննության են ենթարկել բնակելի գոտուց դուրս եկող «ԳԱԶել» մակնիշի հացի ավտոմեքենան և թափքի տակից հայտաբերել փախուստի փորձ կատարող դատապարտյալ Վ. Կ.-ին: Կատարվում է հետաքննություն:
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց: Ի տարբերություն նախորդ օրերի` խախտումները հիմնականում տեղի են ունեցել ինքնաձիգերից և գնդացիրներից, ինչպես նաև` դիպուկահար հրացաններից (73 կրակոց):
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոյին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել ԼՂՀ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ:
Սեփական կարիքները բավարարելուց հետո, ավելցուկային էլեկտրաէներգիան բաշխիչ ցանցերին վաճառելիս ինքնավոր արտադրողները ստանում են փոխհատուցում` գործող սակագնի 50 տոկոսի չափով։
Պոլսո հայոց պատրիարքարանից կտավի անհետացման հետ կապված քրեական գործի շրջանակում Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը հարցաքննվել է որպես վկա: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Մինաս աբեղա Հախվերդյանը, հետս կոչվելով Մոսկվայի Հոգևոր Ակադեմիայում (ՌԴ) ստացիոնար ուսումնառությունից, ծառայության է նշանակվել Մայր Աթոռի Դիվանատան Եկեղեցական-Ժողովական կառույցների գրասենյակում:
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ի երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի առիթով կազմակերպված գալա ընթրիքին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով և շնորհավորական խոսք հղել ՀԲԸՄ անդամներին և միջոցառման բոլոր մասնակիցներին:
ՊԲ առաջապահ ուժերը բոլոր ուղղություններով վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային բնագծի կայուն պաշտպանությունը::
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկմանը՝ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» խորագրով: Քննարկումը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ (ՀԲԸՄ) իր 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Դեկտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական լարվածություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմաբան Ամատունի Վիրաբյանին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Ամփոփելով հանդիպումը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Համար առաջին խնդիրը. մենք պետք է ձեզ հետ աշխատատեղ ստեղծենք, պետք է ձեզ հետ աշխատող մարդու համար բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի ստեղծվի հավելյալ արժեք: Եթե հավելյալ արժեք ստեղծվի, եթե հավելյալ աշխատատեղ ստեղծվի, քայլ առ քայլ գնալու ենք առաջ: Դա չի նշանակում, որ սոցիալական, առողջապահական կամ կրթական հարցերը մեր ուշադրության կենտրոնում չեն լինելու, այդ ամենն անհրաժեշտ է»: