
ՀՀ ՊՆ կազմակերպած կլոր-սեղանի ընթացքում քննարկվել են թրաֆիքինգի դեմ պայքարի քայլեր

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին «Էրեբունի» պլազա կենտրոնում տեղի է ունեցել հերթական կլոր-սեղան քննարկումը՝ նվիրված մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության ստանձնած պարտավորությունների կատարմանը:
Միջոցառումն անցկացվել է ԱՄՆ դեսպանության օժանդակությամբ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի իրականացրած ծրագրի շրջանակում: Քննարկմանը ներկայացվել է թրաֆիքինգի դեմ պայքարին խաղաղապահների ներգրավման միջազգային փորձը, անդրադարձ է կատարվել ՀՀ զինված ուժերում հարկադիր աշխատանքի դեմ պայքարի միջոցներին, քննարկվել են նաև կատարված հետազոտությունների արդյունքներն ու ներկայացվել առաջարկություններ:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՊՆ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, փորձագետներ: