Բաժիններ՝

Այս գիշեր հակամարտ զորքերի շփման գծում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց

Դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից , գնդացիրներից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հիմնականում ձեռնպահ մնալով պատասխան գործողություններից, շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս