Ղարաբաղյան կողմը միշտ էլ պատրաստակամ է եղել միջազգային կառույցների հետ համագործակցության հարցերում, սակայն մենք անընդունելի ենք համարում միակողմանի եւ կանխակալ զեկույցներն ու դրանցում տեղ գտած ձեւակերպումները:
«Կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ կառավարությունը ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ»,- այս մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նշել է ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպմանը, որին մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հակակոռուպցիոն հարցերով ավագ փաստաբան Փիթեր Այզենֆորթը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանը, ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ Քրիստինա Աֆոյանը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ խոզի միսը կամ մսամթերքը չի կարող հանդիսանալ H1N1 տեսակի՝ պայմանականորեն «խոզի գրիպ» անվանումը կրող վարակի պատճառ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ղեկավար Դևիդ Դոուլին, ով ավարտում է իր գործունեությունը մեր երկրում:
Խալիդա Բուզարը նշել է, որ IFAD-ը կարևորում է Հայաստանի հետ շարունակական համագործակցությունը և նոր ծրագրերի նախաձեռնումը: Հավաստիացնելով, որ կառավարությունը հետևողական է ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում՝ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ IFAD-ի հետ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել:
Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառներում:
Կայացած ու լիարժեք գործող դատական մարմինները քաղաքացիական հասարակության կարեւոր ձեռքբերումներից են, որոնք կոչված են ապահովելու երկրում իրավունքի գերակայությունը, օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, պաշտպանելու պետության եւ քաղաքացիների շահերը, մարդու իրավունքներն ու ազատությունները:
Հունվարի 19-ին տեղի ունեցավ «Քաղաքացիական բնակչության պաշտպանություն» խորագրով Անվտանգության խորհրդի բաց քննարկումը, որին ելույթով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին:
Մենք միշտ հարգանքով լսում էինք Պատրիարք Կիրիլի քարոզները` ընկալելով դրանք որպես տիեզերական բարեգթության դրսևորում, տեսնելով դրանց մեջ բացարձակ ճշմարտություն և արդարություն: Համոզված ենք, որ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների և մահմեդականների համակեցության և հանդուրժողականության վերաբերյալ պատրիարք Կիրիլի կողմից հեռուստաեթերում հնչեցրած անհաջող օրինակը պարզապես վրիպում է` հեռու ճշմարտությունից և արդարությունից:
Հունվարի 20-ին Չեռնոգորիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իգոր Լուկշիչի հրավերով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Չեռնոգորիա:
Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ՝ Ճշմարիտյանը չի արդարացնում իրեն՝ իր ղեկավարած գերատեսչության աշխատանքներում:
Հունվարի 18-ին ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստին։
Արամի 36 հասցեում գտնվող շենքի փլուզման հարցը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի անվան հետ կապելը հանրությանը հերթական անգամ ապակողմնորոշելու քայլ է, քանզի Ն. Սարգսյանը տվյալ շենքի քանդման թույլտվության հետ որևէ առնչություն չունի, ավելին՝ այդ մասին տեղեկացել է ԶԼՄ-ներից:
2013 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Արմենիա միջազգային» օդանավակայաններ ՓԲԸ զարգացման մաստեր պլանը:
Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել ավելի մեծ թվով` 208 քաղաքացի։ Նրանցից 162-ը մինչև 18 տարեկան են, 85-ի մոտ, որից 35-ը` երեխաներ, ախտորոշված է եղել թոքաբորբ։
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնակրթական հաստատություններում ձմեռային արձակուրդների երկարաձգման հետ կապված՝ այդ հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն լինի: Այս մասին նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Ընդգծելով, որ գործընթացը գտնվում է հանրապետության նախագահի ուշադրության ներքո` Սեյրան Օհանյանը ցուցում է տվել հատուկ ուշադրություն դարձնել ձեռք բերվող միջոցների տեխնիկական բնութագրերի կազմման, գնագոյացման քաղաքականության ուսումնասիրության, պայմանագրերի կատարման որակի նկատմամբ վերահսկողության խստացման հարցերին:
Հունվարի 18-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՎՊ խորհրդի անդամները և վարչությունների պետերը:
ՀՀ գլխավոր դատախազ գևորգ Կոստանյանի հրամանով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Մհերի Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սյուզաննա Գևորգյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ։
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:
Վարչապետ Աբրահամյանն անթույլատրելի է համարել որևէ աշխատատեղի կրճատումը: Նրա խոսքով՝ կառավարությունը պատրաստ է տարբեր գործիքներով աջակցել մեր արտադրողներին՝ աշխատատեղերի պահպանման և ձեռնարկությունների զարգացմանը նպաստելու համար:
Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին մարզերում գործող պոլիկլինիկաները ևս շարունակելու են իրենց աշխատանքը: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է առողջապահության նախարարին սուր շնչառական հիվանդությունների ակտիվացման հետ կապված իրավիճակը պահել խիստ վերահսկողության ներքո և օպերատիվորեն արձագանքել բոլոր հնարավոր խնդիրներին:
Հունվարի 15-ին մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Բուլղարիա։
Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կտրամադրվեն այն ընտանիքներին, ովքեր 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 34.6 և ավելի անապահովության միավորով հաշվառված են անապահովության գնահատման համակարգում, թվով՝ 46494 ընտանիք:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթին:
«Կառավարությունը շարունակելու է հետևողականորեն աջակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Հիմա մենք քննարկում ենք ազգային ծրագիր ունենալու հարցը, և պետք է մեր բոլոր հնարավորությունները օգտագործենք այն կյանքի կոչելու համար», – նշել է Հովիկ Աբրահամյանը: