Մաքսային ծառայությունում ոչ աշխատանքային և տոնական օրերի համար սահմանված է հերթապահություն

Մաքսային ծառայությունում ոչ աշխատանքային և տոնական օրերի համար սահմանված հերթապահությունը մեկնարկեց: ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով Ամանորի կապակցությամբ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով մաքսային որոշ ստորաբաժանումներում տոնական և նախատոնական օրերին սահմանվել է հերթապահություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները հերթապահության օրերին համատեղ շրջել են մաքսային հսկողության գոտիներում և պահեստներում՝ տեղում ծանոթացել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների պատշաճ ապահովմանը: Հատկապես Ամանորին ընդառաջ անհարաժեշտություն է առաջանում շուտ փչացող և այլ ընթացիկ պլանավորում պահանջող ապրանքների արտահանումն ու ներմուծումն իրականացնել արագ և անխափան, հետևաբար մաքսային մարմիններում սահմանված հերթապահության արդյունքում՝ դեկտեմբերին 17-ին և 18-ին տնտեսվարողներն հնարավորու թյուն են ունեցել անխոչընդոտ իրականացնել մաքսային ձևակերպումները: Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև պատասխանատու անձի տվյալները և հեռախոսահամարը մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղված են տեղեկատվական վահանակներում:

Մաքսային մարմիններում հերթապահությունը կշարունակվի նաև դեկեմբերի 24-ին, 25-ին, 31-ին և հունվարի 3-8-ը՝ ժամը 10.00-ից մինչև 16.00-ը՝ ապահովելով մաքսային ձևակերպումների անխափան գործընթացը:

Տեսանյութեր

Լրահոս