Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական երկու հայցադիմումը:
Արարատ Միրզոյանը և Լուիս Բոնոն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ քաղաքական երկխոսության օրակարգի, առաջիկա միջոցառումների և գործընկերության հետագա զարգացման հարցերի շուրջ:
Ֆորումին տեսաուղերձով բացման խոսքով է հանդես եկել Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ նախօրեին «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2024 թվականի մարտի 22-25-ը Ժնև կմեկնի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։
2023թ–ի դեկտեմբերի 16-ին էլ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում դանակահարության դեպք է գրանցվել, 4 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց։
Նարեկ Վիկտորի Մելքումյանին 2024 թվականի մարտի 15-ից ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
Վերջինի շրջանակներում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 42-ամյա տղամարդը, տարբեր օրերի, երբեմն լինելով նաև ալկոհոլի ազդեցության տակ, իրենց բնակարանում ֆիզիկական և հոգեբանական բռնություն է գործադրել իր մոր նկատմամբ։
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 27-ին, մարտի 5-ին և մարտի 7-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երեք հայցադիմումներ (վարույթ ընդունված հայցադիմումների ընդհանուր քանակը՝ 102):
12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ 2024 թվականի փետրվարին կազմելով -1.7%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս շարունակել է նվազել՝ հունվարին կազմելով -0.4%:
Հայկական կողմը՝ ԱՍՀ նախարարության և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցությամբ, նախատեսել է նաև հարակից միջոցառում՝ ներկայացնելու հայաստանյան փորձը՝ կանանց տնտեսական զորեղացման համատեքստում։
2024թ. մարտի 8-ին ՀԴՄ-ներով իրականացվել է 1.9 մլն գործարք 9.3 մլրդ դրամ արժեքով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը` քանակային 206.0 հազար գործարքով կամ 12.5%-ով, իսկ արժեքային` 1.1 մլրդ ՀՀ դրամով կամ 13.0%-ով:
2023 թվականի մայիսի 10-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Միաժամանակ, եթե շահառուն ցանկանում է գումարները փոխանցվեն իր նախընտրած վավեր հաշվեհամարին, ապա կարող է այցելել ՊԵԿ սպասարկման ցանկացած սրահ կամ ներկայացնել այն էլեկտրոնային եղանակով` Էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am հարթակի միջոցով:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ մարտի 11-ին կայացավ ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել քննչական, վարութային և օպերատիվ անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունքում տվյալներ են ձեռք բերվել միջադեպին մասնակից անձանց ինքնության և շարժառիթի մասին:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից քաղաքացիների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են գնդացիրներ, նռնականետներ, ինքնաձիգներ, փամփշտատուփեր և 3007 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը և սահմանել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Նախագծին կից պաշտոնեական փաստաթղթերում համայնքի ղեկավարը Երևանի քաղաքապետարանին հաղորդել է կեղծ տվյալներ:
Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Փ.Մ.-ին, ով մեղադրվում է իրեն վստահված ավելի քան 280 մլն դրամը յուրացնելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:
Հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 713 715:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր, անդրադարձ է եղել տարածաշրջանային զարգացումներին ու խնդիրներին:
Անդրադառնալով Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը գործունեությունը, դեսպանը նշել է, որ այն կարևոր կայունացնող դերակատարություն ունի տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։
ԿԸՀ արձանագրությամբ՝ պատգամավոր է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Գուրգենի Կարապետյանը։
Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համատեքստում վարչապետը կարևորել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:
Արայիկ Հարությունյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների, համապատասխան կառույցների արդյունավետ աշխատանքը՝ մեծանուն քանդակագործի ծննդյան 125-ամյակը 2024 թվականին բարձր մակարդակով անցկացնելու նպատակով:
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ կողմերը երկուստեք բարձր են գնահատել բարեկամ երկրների միջեւ ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր մակարդակում առկա գերազանց համագործակցությունը, ընդգծել, որ երկու պետությունները պատմականորեն ունեն նույնատիպ մարտահրավերներ ու խնդիրներ:
Կոնստանտինոս Կոմբոսը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել Գևորգ Պապոյանին նոր կարգավիճակում գործունեության ընթացքում՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունում առկա տնտեսական ակտիվությունը և ձևավորված պոտենցիալի հետագա զարգացումը ռազմավարական նշանակություն ունեն Կառավարության համար: