2018թ. հունվար-ապրիլ ամիսներին հարկային մարմնի կողմից պետական բյուջե է ապահովվել 329.4 մլրդ դրամ հարկային եկամուտ: 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային մասով պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմում է 47,4 մլրդ դրամ կամ 16.8%:
Վերջին տարիներին աշխարհում լայն տարածում են ստացել «կրիպտոարժույթները» (օրինակ՝ Բիթքոին, Էթերիում և այլն), որոնք գտնվում են հասարակության, տնտեսվարող սուբյեկտների, լրատվամիջոցների, ինչպես նաև կարգավորող մարմինների և միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում:
ՀՀ տարածքում 2017 թվականին վճարային քարտերով իրականացվել է 1 տրիլիոն 558.9 միլիարդ դրամի գործառնություն: Քարտերով անկանխիկ վճարումների ծավալն ավելացել է 38.5 տոկոսով և կազմել 298.3 մլրդ դրամ:
2018թ. հունվար-մարտ ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ առկա է շուրջ 5.6 մլրդ դրամ կամ 7% եկամտային հարկի հաշվարկային աճ: Ցուցանիշը հիմնականում պայմանավորված է առևտրային հարկ վճարողների մոտ գրանցված շուրջ 6.1 մլրդ դրամ կամ 12.6% աճով:
Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում հաշվարկվել է 4,2 մլրդ դրամ շրջանառության հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 0,7 մլրդ դրամով կամ 19,3%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալային հասույթը կազմել է 58,1 մլրդ դրամ՝ 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 11,6 մլրդ դրամով:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն իր գործունեության վերջին շուրջ երկու տարվա ընթացքում իրականացրել է մի շարք աշխատանքներ և արձանագրել դրական և հուսադրող ցուցանիշներ:
2018թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է աննախադեպ ցուցանիշ` 14.5 միլիարդ դրամով գերակատարելով բյուջեով նախատեսված մուտքերը: Պետական բյուջեի եկամուտը կազմել է շուրջ 390 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովելով 7.5 տոկոս կամ 27.3 միլիարդ դրամի աճ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում Շիրակի պետական համալսարանի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին ձեռնարկել բոլոր միջոցներն ուսումնական հաստատությունում բնականոն ուսումնական գործընթացը վերականգնելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների բաց նամակը։
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 737 861 մարդ, որը 10.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունեց Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարների խմբի, որոնց մեջ Barwa Bank-ի նախագահ Շեյխ Մոհամմեդ Համադ Ալ-Թանին/Sheikh Mohammed Hamad J.J. Al-Thani, PowerChina միջազգային խմբի նախագահ Սոն Դոնշենին/Song Dongsheng, Redco International W.L.L. գործադիր տնօրեն Սաիֆ-ուր-Ռեհման Խանին/Saif-Ur-Rehman Khan և ուրիշների:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ Հովհաննես Նիկողոսյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից` իր դիմումի համաձայն:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը շարունակում է հակակոռուպցիոն և պետական կառավարման համակարգի ոլորտում իրականացվող բարեփոխումները և ներկայացնում վերջին շրջանում կատարված աշխատանքները:
2018թ. ապրիլին ՊԵԿ-ը 28%-ով նվազեցրել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է մի շարք երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի որոշման մեջ:
Լրատվամիջոցներից մեկն այսօր բացահայտ ապատեղեկատվություն է տարածել Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գնումներից մեկի վերաբերյալ:
Հաշվի առնելով Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 դպրոցի ուսուցիչների և աշակերտների դժգոհությունը տնօրեն Ռուզաննա Ազիզյանի գործունեությունից և այն հանգամանքը, որ ուսուցիչների և աշակերտների վստահությունն ու սերը չվայելող մանկավարժը չի կարող շարունակել աշխատել իրեն մերժող կոլեկտիվի հետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից:
2018թ. հունվարից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ ԱԱՀ-ի գումարները հաստատվելուց հետո հարկատուների միասնական հաշիվ են մուտքագրվում եռօրյա ժամկետում: Նախկինում ԱԱՀ-ի գումարը հարկատուներին վերադարձվում էր 180-օրյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին աճել են ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները, ինչպես նաև օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվող անձանց թիվը:
Անցնող 7 օրերի ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում պահպանվել է նախորդ շաբաթվանից հաստատված լարվածությունը:
ՏԿԶ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրողների հետ հանդիպմանը մանրամասն ներկայացրել է նախարարության կողմից որդեգրված գործունեության հիմնական ուղղությունները, կատարվող աշխատանքների ընթացքը, վարչատարածքային բարեփոխումների արդյունքները, ինչպես նաև տարածքային կառավարման բնագավառում արձանագրված ձեռքբերումները։
Երևան քաղաքում հավաքներ նախաձեռնելու օրվանից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է շուրջօրյա ռեժիմով։ Այդ օրերին թեժ գծին ստացվել է հավաքների մասնակիցների իրավունքներին առնչվող 459 ահազանգ: Իրականացվել է նաև ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի շուրջօրյա դիտարկում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպաններին և Քուվեյթի ու Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարներին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վարազդատ Կարապետյանն ազատվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Մայիսի 4-ին, ժամը 01.10-ին սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի (ծնված 1998թ., 2017-1 զորակոչ, Նաիրիի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Պողոսյանի վրա։
Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 3-ին, հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: