Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 23-ին ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած՝ Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին։
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին ուղերձով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամամագիր է ստորագրել կառավարության հրաժարականն ընդունելու մասին:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի խոսքը կառավարության արտահերթ նիստում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ նշանակվել են ՀՀ բնապահպանության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները:
Այսօր տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որը վարել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Արտահերթ նիստում՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 14-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ փաստեց վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը:
Այսօր վաղ առավոտյան Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահելու վայր՝ տեսակցելու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Տեղի է ունեցել առանձնազրույց: Քննարկվել են Նիկոլ Փաշինյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր այդ թվում՝ կապված նրան ձերբակալելու, փաստաբանի իրավունքից օգտվելու և այլ հարցերի հետ:
Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը:
Հարգելի համաքաղաքացիներ, համընդհանուր հավաքի պատճառով Երևան քաղաքում երթևեկությունը և մարդկանց տեղաշարժը խիստ ծանրաբեռնված է:
Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նախագահական նստավայրում այսօր կայացել է հանդիպում, որին մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Հայաստանի և Արցախի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների համատեղ կոչը Ապրիլի 24-ի կապակցությամբ:
ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երեւան քաղաքում մասնակցել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հրավիրված հանդիպմանը՝ նվիրված Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին:
Հարգելի համաքաղաքացիներ, ծնողներ, մայրեր. Վերջին օրերին Երևան քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին սկսել են մաս կազմել անչափահասները, որը հղի է հնարավոր անցանկալի հետևանքներով:
Ոստիկանության համակարգից տարիներ առաջ ազատված և արդեն տևական ժամանակով ծառայության հետ որևէ առնչություն չունեցող որոշ անձինք այլ օգտատերերի միջոցով կամ անձամբ սոցցանցում տեղադրում են իրենց համազգեստով լուսանկարներն ու քաղաքացիներին ուղղված հայտարարություններ:
Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպում է ունեցել ձերբակալության մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Այս հանդիպումը հույս է ներշնչում, որ հետագա երկխոսությունը կարող է կայանալ:
Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված իրադրությունը և նկատի ունենալով, որ զանգվածային երթերին մասնակցում են դպրոցահասակ երեխաներ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ակցիաների կազմակերպիչներին և մասնակիցներին՝ զերծ մնալ կրթական գործընթացի տապալման փորձերից և անչափահասներին քաղաքական գործընթացներում ներգրավելու նախաձեռնությունից:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավով արձանագրում է, որ որոշ հայ օգտատերեր համացանցային տիրույթում փորձում են կասկածի տակ դնել վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների ու տեղաշարժերի վերաբերյալ մեր կողմից տեսագրությամբ ապացուցված հաղորդագրության իսկությունը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից ապրիլի 23-ին Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին մասնակցության վերաբերյալ:
Վերջին օրերին սոցիալական ցանցերում հրապարակվել են մի շարք կոչեր և լուսանկարներ, որոնք վկայում են բանակը քաղաքական գործընթացների, հակասահմանադրական գործողությունների մեջ ներքաշելու՝ որոշ ուժերի կողմից ձեռնարկվող փորձերի մասին:
Այս պահին Երևան քաղաքում ընթանում են հավաքներ, որոնց մասնակիցներից շատերը երիտասարդներ են:
Բանակցությունը կամ երկխոսությունը ենթադրում է, որ ինչ-որ մեկը գալիս է խոսելու, մեկը մյուսին լսելու, հնարավոր է՝ լուծում գտնելու, հնարավոր է՝ ոչ: Բայց երբ հանդիպումը լինում է ուլտիմատիվ, դա երկխոսություն չէ: Այդ իսկ պատճառով ակնհայտ է, որ բանակցող կողմերից մեկը չէր եկել բանակցելու, չէր եկել այն տրամաբանությամբ, որ ինքը լուծում է ցանկանում գտնել: Իմ վերաբերմունքն այդպիսին է: