Բակո Սահակյանը ներկա է գտնվել չեխիահայ նկարիչ Աշոտ Առաքելյանի անհատական ցուցահանդեսի բացմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի պատկերասրահում ներկա է գտնվել չեխիաբնակ հայ նկարիչ Աշոտ Առաքելյանի անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահը կարեւորել է նման ցուցահանդեսների անցկացումն Արցախում՝ արժեւորելով դրանք համաշխարհային մշակույթին ծանոթանալու եւ ներհայկական մշակութային կապերի ամրապնդման տեսանկյուններից: