Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի՝

1. Ստեղծել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խումբ:

2. Հաստատել՝
1) «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի»,- ասված է որոշման մեջ:

Աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն է:

Տեսանյութեր

Լրահոս