Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ծրագրի խորհրդատու, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսին:
Հանրապետության նախագահի հետ այսօր աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանը զեկուցել է քրեակատարողական ծառայության ոլորտում 2017 թվականին իրականացված աշխատանքների մասին՝ անդրադառնալով օրենսդրական բարեփոխումների, դատապարտյալների զբաղվածության ապահովման, ՔԿՀ-ներում տրամադրվող առաջնային բուժօգնության որակի բարձրացման, էներգախնայողության ծրագրերի ներդրման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված բոլոր ՔԿՀ-ներում իրականացվող համալիր ստուգումների և ուսումնասիրությունների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին այցելել է Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ եւ ծանոթացել գյուղերում բարեկարգման ծրագրերի իրականացմանը:
Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը մարտի 30-ից 31-ը կայցելի Հայաստան։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Քաղաքացիական ծառայության մասին, Հանրային ծառայության մասին, Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և այլ օրենքներ։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ս.թ. մարտի 29-ից 31-ը անցկացվող՝ սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որի կապակցությամբ ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
2018թ. մարտի 29-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Ժիրայր Գերգերյանը նշանակվել է ԱՀ ՄԻՊ խորհրդական:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 28-ին այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն, ցավակցություն հայտնել և գրառում կատարել Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ բացված սգո մատյանում։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մասնակցել է ակադեմիայի 2017 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, մարտի 26-ին epress.am լրատվականում հրապարակված Ասյա Խաչատրյանի հարցազրույցի հիման վրա սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման շրջանակներում, հարցում է կատարել ԱՀ ոստիկանություն՝ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծ Արմեն Շեկոյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» և այլ օրենքներ։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սոնա Հովհաննիսյանին ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնին:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում: Այս մասին հայտնում է ԴԱՀԿ լրատվական ծառայությունը:
Ժնեւում մարտի 26-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ դատարավորներ են նշանակվել։
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 26-ին ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 26-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյի շրջանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան պատճառ է դարձել:
ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
Մարտի 24-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ուժեղ քամու հետևանքով ծառի տապալման արդյունքում, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արմեն Համայակի Հարությունյանը:
Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով, շնորհվել է նաև պատվավոր կոչում:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մարտի 27-28-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը։
Մարտի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3500 կրակոց:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սահմանադրական դատարան, որտեղ ներկա է գտնվել ՍԴ նիստերի սրահը հայ իրավական մտքի երախտավորներ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությանը:
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպման ընթացքում նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի, 2017թ. նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում իրականացված աշխատանքների և 2018թ. նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին: