Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի փակմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն հունիսի 14-ին ներկա են գտնվել Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի պարգևատրման արարողությանն ու փակման գալա համերգին:

Միջազգային երաժշտական այս մրցույթն անց է կացվել Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո: Մրցույթի նպատակն է բացահայտել շնորհալի երաժիշտներին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, փակման արարողությանը հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930