Բաժիններ՝

Կատարի էմիրի դիվանում տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը

Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի նստավայրում՝ դիվանում, այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով այդ երկրում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Դիվանի մուտքի առջև նախագահ Սարգսյանին ողջունել է Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության օրհներգերը։ Նախագահ Արմեն Սարգսյանը էմիր Թանիի ուղեկցությամբ կատարել է Պատվո պահակախմբի ստուգայց։

Հայաստանի նախագահը և Կատարի էմիրը ողջունել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930